Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Youtube-ն այսօր. ամենահետաքրքիր տեխոնոլգիական տեսանյութերը 27/05/2014
27/05/2014 12:17

Youtube-ն այսօր. ամենահետաքրքիր տեխոնոլգիական տեսանյութերը 27/05/2014

Առաջին տեսանյութը «The Slow Mo Guys»-ի հերթական չարաճճիությունն է` նկարված գերարագ տեսախցիկով: Ինչի արդյունքում հնարավորություն ունենք մանրազննին կերպով հետևելու, թե ինչ կլինի, երբ ջրով լի լողալու ռետինե գլխարկը գցեն մարդու գլխին:

Երկրորդ տեսանյութը պատկերում է ամերիկացի եղբայների, ովքեր հրացանների միջոցով ցուցադրական ներկայացում են պատրաստել, հետաքրքիրն այն է, որ տեսանյութի նկարահանման պահին հրացաններից մեկի վրա տեղադրվել է GoPro տեսախցիկ, ինչի արդյունքում էլ նկարահանվել են չափազանց հետաքրքիր կադրեր:

Երրորդ տեսանյութը Samsung-ի կողմից նկարահանված Galaxy S5 սմարթֆոնի զվարճալի գովազդն է: Վայելեք հնդիկների անկրկնելի անգլերենը:

Չորրորդ տեսանյութում Apple-ը ցուցադրում է iPad-ի երաժշտական կարողությունները: Այն օգնում է կոմպոզիտորին ստեղծագործել` դառնալով դաշնամուր կամ նոտաների տետր:

Հինգերորդ տեսանյութում AsapSCIENCE-ի կողմից տրվում է ծուլության գիտական բացատրությունը: Տեսանյութը բավական ուսուցողական և հետաքրքիր է: