Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
16-ամյա պատանին աշխարհում ամենաարագն է SMS գրում
16/05/2014 19:47

16-ամյա պատանին աշխարհում ամենաարագն է SMS գրում

Բրազիլացի 16-ամյա Մարսել Ֆերնանդեսը գերազանցել է SMS-ի հավաքման աշխարհի ռեկորդը: Պատանու այս նվաճումն անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

SMS-ների արագ հավաքման մրցույթը կայացել է մեկ ամիս առաջ Նյու-Յորք քաղաքում: Մրցույթի մասնակիցներն իրենց սմարթֆոնների վրա պետք է որքան հնարավոր է կարճ ժամանակում հավաքեին հետևյալ տեքստը` The razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Pygocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human, որը թարգմանաբար նշանակում է` Serrasalmus և Pygocentrus տեսակի սուր ատամներով պիրանիաները աշխարհի ամենաագրեսիվ ձկներն են, սակայն իրականում նրանք չափազանց հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա: Ֆերնանդեսն այս տեքստը կարողացել է հավաքել ընդամենը 18.19 վայրկյանում` նախկին ռեկորդը եղել է 18.44 վայրկյան:

Երիտասարդը պատմել է, որ ինքը SMS-ներ գրելու սիրահար չէ, խնդիրը նրանում է, որ 2009թ.-ին փչացել է իր համակարգիչը և ինտերնետ մուտք գործելու միակ միջոցը մնացել է սմարֆոնը, ինչի հետևանքով էլ ինքը սկսել է չափազանց արագ տպել: