Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
թուրքիան արգելափակել է նաև Youtube-ը
28/03/2014 11:33

թուրքիան արգելափակել է նաև Youtube-ը

Մենք արդեն գրել ենք, որ թուրքական իշխանություններն օրեր առաջ արգելափակել էին Twitter-ը: Երեկ թուրքական իշանություններն արգելափակել են նաև Youtube-ը: Youtube-ի վրա արգելք դնելու որոշումը կայացվել է անվտանգությանը նվիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են թուրքիայի կառավարության անդամներ և ուժային մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակի մասին թուրքական պաշտոնյաների հեռախոսազրույցների արտախոսքի թեման:

Հիշեցնենք, որ Youtube-ում մեծ քանակի նյութեր կան, որոնք վերաբերում են թուրքիայում առկա կոռուպցիոն երևույթներին:

Նշենք, որ ինչպես և Twitter-ի դեպքում, թուրքերը արգելանքը շրջանցում են VPN-ի կամ Tor համակարգի միջոցով: