Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
8 տարի պահանջվեց Xbox Live-ի 1 միլիոն խաղային ցուցանիշը գերազանցելու համար
19/03/2014 10:10

8 տարի պահանջվեց Xbox Live-ի 1 միլիոն խաղային ցուցանիշը գերազանցելու համար

Եթե երբևէ երազել եք ավարտին հասցնել Xbox-ի խաղերն ու լինեք առաջինը, ով կգերազանցի խաղում սահմանված 1 միլիոն ցուցանիշը, ապա ուշացել եք, քանի որ այն արդեն գերազանցված է:

Խաղին անծանաոթ բոլոր մարդկանց համար նշենք, որ յուրաքանչյուր խաղացողի ցուցանիշն իրենից ներկայացնում է Xbox 360/Xbox One տարբեր խաղերում վաստակած միավորների կուտակային գումարը: Խաղերից յուրաքանչյուրն ունի տարբեր մակարդակների բարդություն, սակայն բոլորի համար սահմանված առավելագույն միավորը 1000-ն է:

Վերջին տարիների ընթացքում երկու հավակնորդներ էին ի հայտ եկել, ովքեր փորձում էին գերազանցել սահմանված ցուցանիշը, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն պարզ էր դարձել, որ դա առաջինը կհաջողվի Ռայմոնդ Կոքսին`հայտնի Stallion83 մականունով:

Որպեսզի ամեն ինչ ավելի պատկերավոր լինի, նշենք, որ Կոքսն իր փորձերը սկսել է Xbox 360-ի թողարկման պահից, իսկ թողարկվել է այն 8 տարի առաջ: Հետաքրքիրն այն է, որ խնդիրը կայանում էր, ոչ թե արդեն սահմանված ռեկորդների հետ պայքարի, այլ այդպիսիք գտնելու հարցում: Մինչև վերջերս չկային թողարկված բավարար թվով խաղեր, որպեսզի հաղթահարելով դրանք` միավորների կուտակային գումարը գերազանցեր մեկ միլիոնը:

Թողարկման պահից վաճառվել է ավելի քան 80 միլիոն Xbox, սակայն կարելի է հաշվել ընդամենը 200 խաղացողների, ովքեր կուտակել են մոտ 500,000 միավոր:

Նշենք նաև, որ այն խաղը, որն օգնեց Կոքսին անցնել սահմանը Titanfall-ն էր: