Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Coca Cola-յի օգնությամբ կինոթատրոնի հաճախորդները հայտնվել են ֆիլմի մեջ
18/03/2014 13:56

Coca Cola-յի օգնությամբ կինոթատրոնի հաճախորդները հայտնվել են ֆիլմի մեջ

Coca-Cola ընկերությունը անչափ գեղեցիկ անակնկալ է մատուցել Կոպենհագենի կոնթատրոններից մեկի հաճախորդներին: Մինչ կինոդիտման սկիզբը հաճախորդնեից ոմանք նկարահանվում են թաքնված տեսախցիկով: Այնուհետ, համակարգչային միջամտության շնորհիվ, նկարահանված հաճախորդները հայտնվում են ֆիլմի մեջ: Ֆիլմի կուլմինացիոն պահին, երբ հերոսը կրքոտ համբուրում է հերոսուհւն, հաճախորդները սկսում են իրենց նկատել ֆիլմում: Կարծում ենք, որ այս ամենը բավական զվարճալի է ստացվել, և Coca-Cola-յին հաջողվել է ուրախացնել ոչ միայն կինոթատրոնի հանդիսատեսին, այլ նաև մեզ:

Պետք է նշել, որ գովազդային նկատառումներով նմանատիպ խաղարկումներ հաճախ են իրականացվում, ինչ արժեր միայն Heineken-ի կողմից նկարահանված խաղարկումը, երբ Ռեալ Մադրիդ – Միլան խաղի ժամանակ Միլանի մի շարք երկրպագուներ ստիպված են լինում դասական երաժշտության համերգի մասնակցել: