Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Իրական դպրոցը ճանապարհեց չորրորդ սերնդի ուսանողներին
11/07/2023 15:01

Իրական դպրոցը ճանապարհեց չորրորդ սերնդի ուսանողներին

Հուլիսի 8-ին, Վանաձորի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ «Իրական դպրոց» ԿՀ-ի ամփոփիչ միջոցառումը՝ «Տարելրումն Վանաձորում» խորագրով։

Միջոցառման առաջին հատվածում դպրոցի ուսանողները ցուցահանդեսի միջոցով ներկայացրին ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքները։ Առանձին տաղավարներով հյուրերին իրենց գործունեությանը ծանոթացրին նաև Իրական դպրոցի գործընկեր կառույցները։

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ հաշվետու համերգ, որի ընթացքում «Կայթ» կրթամշակութային հիմնադրամի սաների կողմից ներկայացվեցին երաժշտական համարներ։ Հատկանշական է, որ ելույթ ունեցան ոչ միայն դպրոցում՝ հիմնադրամի ղեկավարությամբ գործող «Ճարտար» ակումբի սաները, այլ նաև այլ ուսանողներ Իրական դպրոցի տարբեր մասնաճյուղերից։

Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց Կարեն Վարդանյանի հիշատակին նվիրված հոլովակ-ուղերձը՝ ուղղված Իրական դպրոցի շրջանավարտներին։ Շրջանավարտներին շնորհավորական ուղերձներ հղեցին նաև Իրական դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակացի ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ՈՄԱ հիմնադիր Վովա Վարտանովը և դպրոցի բարեկամ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։

Զենքի թույտվություն ստացած շրջանավարտներին որպես ավարտական նվեր դպրոցի կողմից հանձնվեցին զենքեր։

«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին, Երևանում։ Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսութիւն» մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Իջևանում և Ստեփանակերտում։