ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար
Հայաստանում պատերազմից հետո շատերն են փորձում օգնել մեր երկրին, և տարբեր բարեգործական նախաձեռնությունների թիվն աճում է օր օրի: Գումարներ են հավաքվում ամենատարբեր նպատակերի համար՝ գրադարան վերանորոգելուց մինչև անօդաչու սարքերի ստեղծում։ Մի կողմից դա նշանակում է, որ մենք վերջապես սկսել ենք ակտիվորեն աշխատել մեր երկրի խնդիրների լուծման ուղղությամբ։ Մյուս կողմից, ինչպես՞ կարող են մարդիկ կողմնորոշվել այդ բոլոր նախագծերի մեջ, համակարգել, հետևել դրանց իրականացմանը։
Կամ այսպիսի հարց․ ինչ՞ անել, եթե ինչ-որ մի խնդրի լուծման համար ոչ թե գումար է պետք, այլ մասնագիտական կամ այլ աջակցություն։
Եվ իհարկե ամենակարևոր հարցը։ ինչպես վերահսկել և գնահատել բազմաթիվ իրականացվող նախագծերի արդյունավետությունն ու ազդեցութունը երկրում։
Մի խումբ մասնագետներ և կազմակերպություններ ամիսներ առաջ իրենց առաջ նպատակ էին դրել այս բոլոր հարցերի համար պատասխաններ գտնել, և որոշել են ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա ապահովել այս ամենը։
Արդյունքում ստեղծվեց «ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակը, որը կոչված է միավորել ամբողջ աշխարհի հայերին Հայաստանի խնդիրների լուծման շուրջ։ Այս հարթակում երկու առանձին բաժիններով ներկայացվում են պատրատի մշակված նախագծեր, որոնց իրականացման համար ֆինանսական աջակցություն է հարկավոր և նախաձեռնությունները, որոնց հեղինակներին անհրաժեշտ է որևէ այլ օգնություն կամ խորհրդատվություն։
«Մենք պատերազմից հետո երկար մտածում էինք, ինչ՞ կարելի է անել Հայաստանի համար, որն է մեր հիմնական խնդիրը և հասկացանք, որ հիմնական խնդիրը արդյունավետ համագործակցության բացակայությունն է։ Բարդությունն այն է, որ մենք սովոր չենք միմյանց վստահել, և դա շատ է խանգարում միասնական աշխատանքի արդյունավետությանը։ Եկանք այն եզրակացության, որ եթե լինի մի հարթակ, որը կապահովի միանշանակ թափանցիկությունը, խնդիրը մեծապես կլուծվի», – պատմում է «ռեԱրմենիա»-ի տնօրեն Գևորգ Պողոսյանը։
Հարթակի ստեղծողների կարծիքով, հայերի միջև արդյունավետ համագործակցություն հաստատելու կարևորագույն պայմանը վստահությունն է, իսկ վստահությունը կարող է լինել միայն բացարձակ թափանցիկության պայմաններում։ Թափանցիկության ապահովումը բավականին բարդ, լուրջ մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանք է, և ամեն նախաձեռնություն չէ, որ կարող է դա իրեն թույլ տալ։
Սարգիս Թադևոսյանը Հայաստան է տեղափոխվել պատերազմից հետո։ Մինչ հայրենադարձությունը նա ՌԴ զարգացման ինստիտուտի (ВЭБ.РФ) վարչության ղեկավար էր, իսկ այստեղ միացել է «ռեԱրմենիա«-ի թիմին որպես վստահության և ապահովության մասնագետ, և մանրամասնորեն ստուգում է յուրաքանչյուր նախագիծ, այդ նախագծի թիմն ու բյուջեն մինչև հարթակում դրա հայտնվելը։
«Մեր ստուգման ընթացակարգերը հստակ սահմանված են և կիրառվում են բոլոր դիմողների հանդեպ առանց բացառության։ Դա ապահովում է միան վստահելի նախագծերի ընտրություն և հետո մենք վերահսկում ենք նաև հավաքագրված միջոցների ծախսը։ Սրանք բավականին երկարատև և բարդ գորընթացներ են, բայց համոզված եմ, որ այս միջոցներն արդարացված են և մեզ կհաջողվի մաքսիմալ վստահության մթնոլորտ ստեղծել հայության մեջ», – ասում է «ռեԱրմենիա«-ի վստահության և ապահովության տնօրեն Սարգիս Թադևոսյանը։
Թափանցիկության ապահովումը շարունակվելու է նաև յուրաքանչյուր դրամահավաքի ավարտից հետո։ Հարթակի կանոններով բոլոր նախագծերը յուրաքանչյուր ամիս պիտի ներկայացնեն մեկական ֆինանսական և առաջադիմային հաշվետվություն։ Սա կօգնի բոլոր աջակիցներին հետևել նախագծի զարգացման ընթացքին և համոզվել նախագծի արդյուավետության մեջ։
«Մեր թիմի ամենասիրելի բաժինը հարթակում նախաձեռնություններն են, այսինքն բուն համագործակցությունները։ Կարծում եմ, որ հայության ներուժը՝ գիտելիքի, կապերի, հմտությունների տեսակետից չափից շատ երկար ժամանակ անտեսվել է, և հիմա ճիշտ ժամանակն է մեր իրական ներուժը գիտակցելու, բացահայտելու ու մեր երկրում շատ-շատ խնդիրներ լուծելու համար», – նշում է հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։
Այս հարթակի նախաձեռնողներից են Tufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտուն-ը, Backbone-ը։ Աջակիցների թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը, Picsart-ը, Digitain-ը, Easy D’Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն.
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է