Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. նոր սմարթֆոններ՝ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում
20/09/2019 15:41

Beeline. նոր սմարթֆոններ՝ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում

Beeline-ը հայտարարում է ուսումնական տարվան նվիրված ակցիայի ընդլայնման մասին։ Նոր առաջարկի շրջանակում բաժանորդներին հասանելի են սմարթֆոնների երկու նոր մոդելներ: Samsung Galaxy A20 և A50 սմարթֆոնները գնելու դեպքում բաժանորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթ և 100 ԳԲ ինտերնետ 2 ամսվա համար։

Samsung Galaxy A20 սմարթֆոնի արժեքն է 111900 դրամ, իսկ А50 սմարթֆոնը վաճառվում է 159900 դրամով։ Գնումը  կարելի է ձևակերպել նաև ապառիկ՝ բանկի միջոցով. ընդ որում առաջին 12 ամսվա համար տարեկան տոկոսադրույքը և սպասարկման վճարը կկազմի զրո տոկոս: Առաջարկը գործելու է  մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը։

«Նոր ուսումնական տարվան նվիրված մեր ակցիան մեծ պահանջարկ է վայելում և, ընդառաջ գնալով մեր հաճախորդների ցանկություններին, մենք ավելացրել ենք ևս երկու ավելի հզոր սմարթֆոն նույն պայմաններով գնելու հնարավորությամբ: Այս առաջարկում մենք համատեղել ենք մեր բաժանորդների բոլոր պահանջները՝ հզոր սմարթֆոններ, սիրված սակագնային պլանն ու մեծ քանակի ինտերնետ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։