Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Beeline. Երկարացվել է ինտերնետի մնացորդը հաջորդ ամսվան փոխանցելու ակցիան
11/06/2019 17:58

Beeline. Երկարացվել է ինտերնետի մնացորդը հաջորդ ամսվան փոխանցելու ակցիան

Beeline-ն երկարացրել է «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար անցկացվող ակցիան։ Մինչև հուլիսի 31-ը չօգտագործված ինտերնետը փաթեթի գործողության ժամկետի ավարտին չի «վառվում», այլ փոխանցվում է հաջորդ ամսվան։ Բաժանորդն ընդամենը պետք է ժամանակին կատարի ամսավճարը՝ փաթեթի գործողությունը երկարացնելու համար։ Ակցիան հասանելի է «Սմարթ» սակագնային փաթեթների նոր և գործող բաժանորդների համար։

«Մեր բաժանորդները շատ հավանեցին չօգտագործված ինտերնետը հաջորդ ամսվան փոխանցելու մեր ակցիան։ Մենք ստացել ենք բազում դրական կարծիքներ և առաջարկներ՝ այն երկարաձգելու հետ կապված։ Վստահ եմ, որ այս առաջարկը և վերջերս իրականացված հիմնական ծավալի մեծացումը՝ «Սմարթ» սակագնային փաթեթներում թույլ կտա մեր բաժանորդներին վայելել մեր ծառայությունների պարզությունն ու որակը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսից «Սմարթ» սակագնային բոլոր փաթեթներում մեծացվել են ինտերնետի ծավալները։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am  կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։