Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության ոլորտներում
04/04/2019 07:26

Հայաստանն ու Եթովպիան կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների եւ ճարտարագիտության ոլորտներում

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում այցելել է Եթովպիա:

Աֆրիկյան պետություն կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը հյուրընկալվել է Եթովպիայի Նորարարության եւ Տեխնոլոգիայի նախարարությունում, որտեղ հանդիպել է նախարար Գետահուն Մեկուրիայի հետ:

ՁԻՀ բիզնես զարգացման ղեկավարը նաեւ հանդիպում է ունեցել Աֆրիկայի հարցերով ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) Եթովպիայում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադիս Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ: 

«Հուշագրի ստորագրումը Եթովպիա այցի կարեւորագույն ձեռքբերումներից էր: Այն նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում, ուսանողների եւ դասախոսների փոխանակում, համատեղ նախաձեռնությունների փոխադարձ խթանում եւ այլն»,- տեղեկացրել է Ամալյա Եղոյանը: