Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը 3 մլն դոլարի նվիրատություն Է կատարել Wikipedia-ի զարգացման համար
23/01/2019 12:38

Google-ը 3 մլն դոլարի նվիրատություն Է կատարել Wikipedia-ի զարգացման համար

Google կորպորացիան ավելի քան 3 միլիոն դոլարի նվիրատվություն Է կատարել Wikipedia («Վիկիպեդիա») ինտերնետ-հանրագիտարանի զարգացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Google-ի բարեգործական հիմնադրամի նախագահ Ժակլին Ֆուլերը:

Ինչպես նշված Է, 1,1 միլիոն դոլարը հանձնել են Wikimedia Foundation ոչ առեւտրային կազմակերպությանը, որը պատկանում Է առցանց-հանրագիտարանին: Google-ը եւս 2 միլիոն դոլար նվիրաբերել Է Wikimedia-ի հատուկ կազմակերպված հիմնադրամին: Բացի դրամական նվիրատվություններից, Google-ը նաեւ պարտավորվել Է ընդլայնել իր մասնակցությունն այն լեզուների թվի ավելացմանը նպատակամիտված նախաձեռնությանը, որոնցով մատչելի Է Wikipedia-ն: Wikipedia առցանց-հանրագիտարանը գործարկվել Է 2001 թվականին եւ այժմ մատչելի Է ավելի քան 300 լեզուներով: Ընդամենն այն բովանդակում Է 40 միլիոնից ավելի հոդված: Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսի խոսքով՝ ամբողջ աշխարհում մարդիկ ամսական Համացանցին միացված շուրջ 1,3 միլիարդ զանազան սարքեր են օգտագործում՝ այդ հանրագիտարանում զետեղված հոդվածները կարդալու համար: Ըստ որում դրա օգտատերերի միջին թիվն ամսական հասնում Է շուրջ 500 միլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: