Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
PayX. մոբայլ վճարումներն այսուհետ կլինեն մեկ հպումով
06/06/2018 13:20

PayX. մոբայլ վճարումներն այսուհետ կլինեն մեկ հպումով

Եվս մեկ հեղափոխություն Հայաստանում, սակայն այս անգամ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, իսկ ավելի կոնկրետ՝ մոբայլ վճարումների։

2018 թվականի հունիսի 5-ից մեկնարկեցին PayX ստարտափի մոբայլ վճարումները Հայաստանում։

PayX-ը նորարարական ստարտափ է Հայաստանում, որը ցանկացած վճարումը մեկ հպումով կատարելու հնարավորություն է ստեղծում։ Մեկ անգամ գրանցվելով համակարգում ու կցելով բանկային քարտը՝ կկարողանաք կատարել վճարումներ բջջային հեռախոսով։

PayX հավելվածի ներբեռնումն ու գրանցումն անվճար են, պարզ և անվտանգ: Ամեն անհատ կամ ըկերություն, ով կցանկանա ստանալ/փոխանցել գումար, վճարումներ կատարել՝ օգտագործելով իր բանկային քարտը, կկարողանա գրանցվել PayX-ում:

Բջջային հավելվածն անվճար հասանելի կլինի iOS և Android հարթակներում:

Առաջիկայում՝ բոլոր խանութներում ու սպասարկման կետերում, որտեղ առկա կինի PayX լոգոտիպը, հնարավոր կլինի վճարում իրականացնել հեռախոսով՝ QR կոդի ընթերցման միջոցով։ Պարզապես պետք է կատարել 2 քայլ՝ մոտեցնել սմարտֆոնի տեսախցիկը QR կոդին ու սեղմել «վճարել»։

Արդեն իսկ մի շարք խանութներում ու սպասարկման կետերում փորձարկվում է PayX QR վճարումներ իրականացնելու հնարավորությունը։

Նախագիծը իրականացվում է  VISA-ի աջակցությամբ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։