Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Tbilisi Events. հայկական բջջային հավելվածը վրացական շուկայում
24/05/2018 14:36

Tbilisi Events. հայկական բջջային հավելվածը վրացական շուկայում

«Սպրինտ Կենտրոն» ընկերությունը (sprintcenter.am), որը hայաստանյան ՏՏ ոլորտում ամենահաջողված նախագծերից մեկի՝ Yerevan Events (Երևան Իվենթս) բջջային հավելվածի և yerevanevents.amմիջոցառումների տեղեկատվական համակարգի հեղինակն է, մինչև տարվա վերջ մուտք կգործի վրացական շուկա: Նախագիծը Վրաստանում կգործի Tbilisi Events բրենդի ներքո և բջջային հավելվածների հետ մեկտեղ կներկայացնի նաև tbilisievents.ge կայքը:

Նշենք, որ Tbilisi Events-ը, ինչպես և Yerevan Events-ը կհամակարգի ու կներկայացնի երկրում տեղի ունեցող մշակութային ու ժամանցային բոլոր միջոցառումները: Բջջային հավելվածը եռալեզու է՝  վրացերեն, ռուսերեն և անգլերեն:

Նախագծի մեկնարկը կտրվի Թբիլիսի քաղաքում, որից հետո հավելվածը հասանելի կդառնա նաև Բաթումի քաղաքում:

Նախագիծը իր ընդլայնման ռազմավարության շրջանակում սկսել է ներդրումների ներգրավման գործընթաց, որի առաջին փուլի շնորհիվ իրականացվում են վրացական շուկա մուտք գործելու աշխատանքները:

Համակարգը ներդրողների համար շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն հնարավոր է տեղայնացնել և ներմուծել աշխարհի ցանկացած կետում գտնվող բոլոր այն քաղաքներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում: Այդ տեսանկյունից շուկան շատ մեծ է, թիմի նպատակները հավակնոտ:

———–

Yerevan Events միջոցառումների ուղեցույցը մշակվել է 2014 թվականին երիտասարդ հայ ՏՏ մասնագետների կողմից և այսօր երևանյան ժամանցասեր հասարակության շրջանում վայելում է մեծ տարածում, ինչի մասին են վկայում օրեցօր աճող օգտատերերի թիվը: Նախագծի նպատակն է տեղեկատվության տարածման ժամանակակից գործիքների միջոցով ակտիվացնել Երևանյան մշակութային և ժամանցային կյանքը, ինչպես քաղաքի բնակիչների այնպես էլ Երևանի այցելուների և հյուրերի համար: