Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Իմ բանակ» բջջային հավելվածի միջոցով առկա կլինի 1000plus.am կայքում նվիրատվություն կատարելու հնարավորություն
09/05/2018 16:00

«Իմ բանակ» բջջային հավելվածի միջոցով առկա կլինի 1000plus.am կայքում նվիրատվություն կատարելու հնարավորություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 9-ին գործարկել է թարմացված mil.am կայքը, իսկ նույն օրը երեկոյան հասանելի կլինի «Իմ բանակ» բջջային հավելվածը: Կայքի շնորհանդեսին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Ասպրամ Կրպեյանը ներկայացրեց թարմացված կայքի ու բջջային հավելվածի առանձնահատկությունները: Նրա խոսքով՝ կայքի վրա աշխատելիս ոգեշնչվել են «Ազգ-բանակ» ներուժի զարգացման մոդելով: «Բազմաթիվ քննարկումներ եղան, հստակեցվեցին բոլոր թիրախային խմբերը, ովքեր պետք է ստանային տեղեկատվություն կայքից: Երկու հիմնական խնդիր առանձնացրեցինք: Առաջինը՝ կայքը պետք է տրամադրեր համապարփակ լրատվություն պաշտպանության նախարարության հաջողությունների, ընթացիկ գործունության մասին, ինչպես նաև օպերատիվ վստահելի աղբյուր լիներ լարված իրավիճակներում: Բացի այդ՝ կայքը մեզ համար պետք է լիներ տեսանելի վկայությունը ՊՆ գործունության՝ ներկայացնելով ընթացիկ կարևոր ծրագրերը, ապահովելով անմիջական կապ նախարարության ու նախարարի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ասպրամ Կրպեյանը:

Նա նշեց, որ կայքում, բացի օպերատիվ տեղեկատվությունից, զետեղված կլինեն բանակի ու բանակային իրադարձությունների վերաբերյալ, զինվորական մասնագիտությունների կարևորությունը շեշտադրող, բանակի ու սպայական անձնակազմի նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված նյութեր:

«Իմ բանակ» բջջային հավելվածի միջոցով էլ հասանելի կլինի ոչ միայն ՊՆ գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը, այլև առկա կլինի «1000 +» կայքում նվիրատվություն կատարելու հնարավորություն: