Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՎիվաՍել-ՄՏՍ. ինտերնետի նոր փաթեթներ՝ Data 3500, Data 5500, Data 7500, Data 10500
03/08/2017 22:29

ՎիվաՍել-ՄՏՍ. ինտերնետի նոր փաթեթներ՝ Data 3500, Data 5500, Data 7500, Data 10500

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Data 3500», «Data 5500», «Data 7500» և «Data 10500» նոր ինտերնետ փաթեթները, որոնք հնարավորություն են տալիս 30 օր շարունակ օգտվելու Հայաստանում ամենաընդարձակ՝ 3G և 4G ցանցի առավելություններից՝ ֆիքսված վճարի դիմաց: Ներկայացված սակագնային պլաններին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ» USB մոդեմը, «ՄՏՍ Hay-Fi» կամ «ՄՏՍ Wi-Fi» երթուղիչը տրվում է անվճար:

Փաթեթի (համապատասխանաբար` 15 ԳԲ, 40 ԳԲ, 65 ԳԲ կամ 100 ԳԲ) շրջանակներում տրամադրվող ինտերնետի ծավալը մինչև վավերականության ժամկետի (30 օր) ավարտը սպառելու դեպքում, կախված հաշվի ընթացիկ սահմանաչափից, ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ ընդամենը 1000 դրամի դիմաց:

Data 3500 – ամսավճար` 3500 դրամ, փաթեթի ծավալ՝ 15 ԳԲ, հավելյալ ինտերնետի ծավալ՝ 10 ԳԲ՝ 1000 դրամ

Data 5500 – ամսավճար` 5500 դրամ, փաթեթի ծավալ՝ 40 ԳԲ, հավելյալ ինտերնետի ծավալ՝ 10 ԳԲ՝ 1000 դրամ

Data 7500 – ամսավճար` 7500 դրամ, փաթեթի ծավալ՝ 65 ԳԲ, հավելյալ ինտերնետի ծավալ՝ 10 ԳԲ՝ 1000 դրամ

Data 10500 – ամսավճար` 10,500 դրամ, փաթեթի ծավալ՝ 100 ԳԲ, հավելյալ ինտերնետի ծավալ՝ 10 ԳԲ՝ 1000 դրամ

«Թվայնացված աշխարհում ինտերնետ հասանելիության ծառայությունները դարձել են կյանքի անբաժանելի մասը: Հնարավոր չէ պատկերացնել մեր օրն առանց սոցիալական ցանցերի կամ համացանցի վրա հիմնված այլ ծառայությունների: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ժամանակի պահանջներին համապատասխան և իր բաժանորդներին ընձեռում է լավագույն հնարավորություններն ու լուծումները՝ գործարար հաղորդակցության, ժամանցի և կրթության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու այցելեք ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/MTSArmenia/

—————–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com