ISTC ինովացիոն կենտրոնի շնորհիվ Հայաստանում կխթանվեն հետազոտական աշխատանքները
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ -ի աջակցությամբ, իրականացնում է ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է աջակցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականներին, նոր շունչ հաղորդել ակադեմիայի ու տնտեսության փոխհարաբերությանը:
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կաջակցի այն ծրագրերին, որոնք իրականացնում են նորարարություն՝ նկարագրական փուլից մինչև փորձարկում, թեստավորում, համակարգերի վավերացում իրական աշխարհում՝ աշխատանքային պայմաններում: Ծրագիրն այնպիսի նոր տեխնոլոգիաների, գաղափարների համար է, որոնց պետք է վերջին զարգացման քայլը՝ շուկա դուրս գալու համար:
«Ներկայումս Հայաստանում գիտական ու հետազոտական ուղղվածությամբ աջակցման ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները սակավաթիվ են: ISTC-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ ՄԶԳ-ն այս ծրագրով նպատակ են հետապնդում խթանել հետազոտական աշխատանքները մեր երկրում և ստեղծել հիմքեր նրանց հետագա ինքնուրույն գործունեության համար»,- նշում է ISTC ակսելերացիոն ծրագրերի ղեկավար Արեգ Գևորգյանը:
ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաղթողներին տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, դրամաշնորհ՝ 6000 ԱՄՆ դոլարի չափով՝ 1 տարվա հետազոտական աշխատանքի համար, աջակցություն առևտրայնացման ռազմավարության մշակման և համատեղ միջազգային դրամաշնորհների դիմելու հարցում:
Կստեղծվի նաև համագործակցություն IBM-ի հետ աշխատող հետազոտական խմբերի և հայ գիտնականների ու հետազոտողների միջև։ Այս նպատակի իրագործման համար շուտով կհայտարարվի երկրորդ ծրագիրը՝ ISTC Research Travel Grant-ը, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել:
ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը 2016թ դեկտեմբերի 14-ն է: Դիմել կարելի է այս հղումով։
Հիշեցնենք, որ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է