Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
ԻՏՁՄ. ԴիջիԹեք բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին
04/06/2015 15:52

ԻՏՁՄ. ԴիջիԹեք բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 19-ին և 20-ին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից կազմակերպվող և ՀՀ Վարչապետի աջակցությամբ իրականացվող ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի  19-ին և 20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումը տեխնոլոգիական բիզնեսի և տնտեսության այլ բնագավառների միջև երկխոսության միակ  հայաստանյան հարթակն է:

ԴիջիԹեք բիզնես ֆորումին կմասնակցեն  հայաստանյան ՏՏ ոլորտի  և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերությունները, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպությունները: Երկօրյա տեխնոլոգիական ֆորումի ընթացքում տեղի կունենան տեղական և միջազգային փորձի ներկայացումներ, պլենար նիստեր, սեմինարներ և այլ քննարկումներ:

Բիզնես ֆորումում իրենց մասնակցությունն են ունենալու ֆորումի գործընկեր «Ֆորում Բիզնես Կենտոն»-ը, ինչպես նաև «Ամերիա Բանկ», «Արփիար», «Բիզնեսի աջակցման կենտրոն», «Բևեռ կոմպյուտեր», «Երևակ», «ԷԿԵՆԳ», «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ», «Թել-Սելլ», «Ինստիգեյթ», «Ինստիգեյթ Խորհրդատվություն», «Ինստիգեյթ Մոբայլ»,  «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն», «Լայմ Տեխ», «Լեվիաթան», «Հիբրիդ սոլյուշնս», «Մասիս Տեք», «Մայ քարդ», «Մոնիտիս», «Նայիրի համընկերություն», «Նիկիտա մոբայլ», «ՍՕՍ սիսթեմս», «Սի-Քյու-Ջի», «ՎՕԼՕ», «Օրակլ Արմենիա»  և այլ հեղինակավոր ընկերություններ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Տարիներ շարունակ Հայաստանում ՏՏ ոլորտը տարեկան կայուն և տեսանելի աճ է արձանագրում, սակայն որքան էլ ՏՏ ոլորտն առանձին վերցրած աճ ունենա, միևնույն է իրական արդյունքի կհասնի այն դեպքում, երբ հայկական բիզնեսի այլ ճյուղերը և պետական կառավարման համակարգը զգալի չափով սկսեն կիրառել տեխնոլոգիական լուծումներ իրենց գործունեության մեջ»:

Նշենք նաև, որ այս տարվա բիզնես ֆորումի օրակարգում կլինի նորույթ. առաջին անգամ ֆորումի շրջանակներում կանցկացվի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի ընկերությունների մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են  առաջատար տեխնոլոգիական լուծումներ:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ն միավորում է ոլորտի շուրջ 70 կազմակերպություններ, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և  հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ  և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

Լրահոս