Կասպերսկի. Հայաստանում կորպորատիվ օգտատերերի վրա բեքդորների, էքսպլոյտների և ստիլերների օգտագործմամբ գրոհները նշանակալի ուժգնացել են
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին 8 ամիսներին հետ են մղել Հայաստանում գտնվող կորպորատիվ օգտատերերի համակարգիչների վրա բեքդորների օգտագործմամբ 10 180 գրոհ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հետ է մղվել 7 089 գրոհ։ Այդ գրոհների քանակն աճել է 44%-ով։ Բեքդորը ծրագիր է, որը չարագործները տեղադրում են կոտրանքի ենթարկված համակարգչում, որպեսզի կրկին հասանելիություն ստանան այդ համակարգչին:
Ընկերության տվյալներով՝ Հայաստանում 2024-ի հունվար-օգոստոսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմակերպությունները 38%-ով ավելի շատ են ենթարկվել էքսպլոյտների կիրառմամբ գրոհների՝ 23 469 գրոհ 17 035-ի դիմաց։ Էքսպլոյտը նկարագրում է հավելվածում կամ գործառնական համակարգում սխալը կամ խոցելիությունն օգտագործելու համար նախատեսված ծրագիրը, կոդի կամ տվյալների մի հատվածը: Էքսպլոյտն օգտագործելով՝ չարագործն ստանում է հավելվածին կամ գործառնական համակարգին չարտոնված հասանելիություն և դրանց շահագործման հնարավորություն։ էքսպլոյտները հաճախ կոչվում են այն խոցելիության անվանմամբ, որը դրանք օգտագործում են համակարգ ներթափանցելու համար:
Երկրում կորպորատիվ օգտատերերի համակարգիչների վրա ստիլերների գրոհների քանակը նույնպես մնում է բարձր մակարդակի վրա։ 2024-ի առաջին 8 ամիսներին դրանք եղել են 8 720-ը, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (6 194) համեմատ կազմել է 40%։ Ստիլերները գողանում են համակարգչի տվյալները, ներառյալ՝ գաղտնաբառերը:
«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru–ում։
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է