Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nikola Labs ընկերությունը սմարթֆոնը «օդից» լիցքավորող պատյան է արտադրել
06/05/2015 15:27

Nikola Labs ընկերությունը սմարթֆոնը «օդից» լիցքավորող պատյան է արտադրել

Nikola Labs տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է iPhone 6-ի համար նորարարական պատյան արտադրել: Պատյանը ոչ միայն կպաշտպանի սմարթֆոնն արտաքին ազդեցությունից, այլ նաև կլիցքավորի այն:

Նախագծի հեղինակները պնդում են, որ պատյանը հնարավորություն ունի էներգիա քաղել Bluetooth, Wi-Fi և LTE հաճախականության ալիքներից՝ լինեն դրանք սմարֆոնի կամ որևէ ցանցային ուղղորդչի բաց թողած ալիքներ: Նշվում է, որ այսպիսով հնարավոր է դարձել արտաքին կապ հաստատելու համար iPhone-ի ծախսած էներգիայի որոշ մասը հետ վերադարձնել: Նախնական փորձարկումները ցույց են տվել, որ պատյանը մոտ 30%-ով երկարացնում է iPhone-ի աշխատանքի տևողությունը:

Kickstarter համաֆինանսավորման հարթակում արդեն իսկ թողարկվել է նախագծի էջը, որի միջոցով հեղինակները ցանկանում պատյանի արտադրության համար միջոցներ հայթայթել: Նախնական տեղեկությունների համաձայն պատյանի արժեքը լինելու է 99 դոլար: