Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կայացել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կազմակերպած Դեմո օրը
27/04/2015 21:01

Կայացել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կազմակերպած Դեմո օրը

2015 թ-ի ապրիլի 26-ին, ժամը 14։30-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Աքսերելացիոն ծրագրի Դեմո օրը, որի ընթացքում մասնակից 7 ստարտափ թիմերը հնարավորություն ունեցան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։ Հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններից՝ Uber, Facebook, Granatus Ventures և այլն։

Հունվար ամսին մեկնարկած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մշակած աքսելերացիայի ծրագիրը աննախադեպ էր իր մոտեցմամբ. ծրագրի ողջ ընթացքում ստարտափ թիմերը, աշխատելով փորձառու մենթորների և խորհրդատուների հետ և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին, հնարավորություն ունեցան արագ ձեռք բերել այն հմտությունները և կապերը, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն գրանցելու համար։ «Ծրագրին մասնակցելու համար դիմել էին շուրջ 40 ստարտափ, որից 7-ն են ընտրվել: 12 շաբաթների ընթացքում մասնակիցները մեծ ճանապարհ են անցել, կարողացել են ավելի հղկել իրենց ունեցած գաղափարը, մշակել դեմո տարբերակը, իսկ որոշ ստարթափեր նույնիսկ գտնել որոշակի ֆինանսավորում», – նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:

Միջոցառման հյուրերից էր Րաֆֆի Գրիգորյանը, ով այժմ Uber ընկերության ինժեներական բաժնի ղեկավարն է։ Ստարթափերի ելույթները լսելուց հետո Րաֆֆին նշեց, որ ներկայացված գաղափարները բավականին նորարար են և միջազգային շուկայում կլինեն բավականին մրցունակ։ «Այսօրվա դեմո օրը ոչինչով չէր տարբերվում հայտնի աքսելերացիոն ծրագրերի դեմո օրերից, թե աշխատանքի որակի և թե գաղափարների նորարարության առումով», – նշեց Րաֆֆի Գրիգորյանը։ 

Աքսելերացիայի ծրագիրը միաժամանակ իրականացվում է աշխարհի 4 Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններում։ Ծրագրի իրականցմանը մեծապես աջակցել էին Venture Hive-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոննների ցանցը, որի գլոբալ ծրագրի ղեկավար Էդ Ստայդլը ներկա էր դեմո օրվան և իր խոսքում կարևորեց ստարտափ թիմերի զարգացման համար մենթորների խորհրդատվությունը և վերապատրաստման դասընթացները։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ստարտափների աքսելերացիայի ծրագրի ընթացքում  իրականացրեց մի շարք հանդիպումներ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ինչպես նաև Հայաստանում գտնվող հաջողակ ՏՏ ձեռներեցների, հավանական ներդրողների և ստարտափների միջև: Մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ստանալուց բացի մասնակիցներն օգտվել են նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աշխատանքային տարածքից և համակարգիչներից, մասնակցել կենտրոնի կազմակերպած միջոցառումներին և դասընթացներին։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հանրային կապերի պատասխանատու  Լուսինե Ղուկասյանին` 010 54 53 43, [email protected] կամ այցելեք www.micarmenia.am կայքը:

Մասնակիցների ցանկը՝

•    Flaxon: ամպային SaaS load balancer՝ նախատեսված հավելված ունեցող օգտատերերի համար, որի միջոցով հնարավոր կլինի ծրագրավորել հավելվածները. www.flaxton.io
•    Penny: Բջջային հավելված, որը նախատեսված է օգնել մարդկանց գումարը ծախսել ավելի արդյունավետ և անել խնայողություններ www.pennyapp.me
•    dHunt: Բջջային հավելված, որը նախատեսված է մոտակա խանութներից սննդամթերքի առաքման համար
•    Sphere: Տեղական սոցիալական ցանց, որը միավոում է մարդկանց ըստ իրենց տեղանքի www.getsphere.us
•    LinguaCode: Վեբ հարթակ՝ նախատեսված 11-14 տարեկան երեխաների համար, որի միջոցով նրանք կսովորեն ծրագրավորում www.LinguaCode.me
•    Play&Learn: Բջջային խաղ 2-ը մեկում՝ նախատեսված 3-5 տարեկան երեխաների համար, որի միջոցով նրանք կսովորեն օտար լեզուներ
•    Home Planning: վեբ հարթակ, որը միջոցով օգտատերերը կարող են նախագծել իրենց բնակարանի ինտերիերը. www.homeplanning.me