Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Sony ընկերությունը ներկայացրել է Google Glass-ի նմանակին
18/12/2014 17:33

Sony ընկերությունը ներկայացրել է Google Glass-ի նմանակին

Sony ընկերությունը հայտարարել է նոր գադջեթի մշակման մասին, որը կարող է դառնալ Google Glass «խելացի» ակնոցների մրցակիցը: Սարքերն արտաքնապես շատ նման են, սակայն SmartEyeglass Attach-ը՝ Sony-ի նոր արտադրանքի նախատիպը, ստեղծվել է այն հաշվարկով, որ համատեղելի է լինելու գրեթե բոլոր տեսակի ակնոցների հետ:  

Թե ինչով է սպառողներին զարմացնելու նորույթը, առայժմ հայտնի չէ, քանի որ սարքի առանձնահատկությունների ու հնարավորությունների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ որ շեշտադրումն արվում է մարզիկների վրա: «Խելացի» ակնոցը պաշտոնապես ներկայացվելու է 2015 թվականի հունվարին Լաս Վեգասում կայանալիք CES ցուցահանդեսի շրջանակներում: