Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ահա թե ինչ ինտերֆեյս է ունենալու Apple Watch-ը
02/12/2014 11:52

Ահա թե ինչ ինտերֆեյս է ունենալու Apple Watch-ը

Apple Watch «խելացի» ժամացույցի վաճառքը մեկնարկելու է միայն հաջորդ տարվա սկզբին, սակայն արդեն իսկ գոյություն ունեցող նախատիպերից մեկը չի վրիպել լրագրողների ուշադրությունից, և արդյունքում ներկայացվել են այդքան սպասված սարքի ինտերֆեյսի որոշ առանձնահատկություններ: 

Թեպետ տեսանյութի տևողությունը չի գերազանցում երկու րոպեն, այնուամենայնիվ անգամ այդ կարճ ժամանակահատվածում հեղինակներին հաջողվել է ներկայացնել ժամացույցի կառավարման և կարգավորումների բավական հետաքրքիր տարրեր: Կարելի է ենթադրել, որ Apple-ի նոր սարքը թարմ մտահղացումների աղբյուր կդառնա և իր ինքնատիպությամբ կկարողանա առանձնանալ շուկայում արդեն գոյություն ունեցող «խելացի» ժամացույցների լայն տեսականուց: