Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Sony-ն էլեկտրոնային թղթից պատրաստված «խելացի» ժամացույց է մշակում
27/11/2014 12:03

Sony-ն էլեկտրոնային թղթից պատրաստված «խելացի» ժամացույց է մշակում

Ինչպես հայտնի է դարձել, ճապոնական Sony ընկերության մասնագետները ծրագրում են թողարկել ինովացիոն «խելացի» ժամացույցներ՝ պատրաստված էլեկտրոնային թղթից: 

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նոր տեխնոլոգիայով են պատրաստվելու ժամացույցի գոտին և դիմային հատվածը: Ըստ ընկերության մտահղացման՝ դիսփլեյի ֆունկցիան իրականացնելու է սարքի ամբողջ մակերևույթը: 

Ենթադրվում է, որ «խելացի» ժամացույցի նախագծմամբ զբաղվել է ընկերության նոր ստորաբաժանումը, որը կազմավորվել է այս տարի և պատասխանատու է ինովացիոն աշխատանքների համար:

Նշենք, որ էլեկտրոնային թղթի մշակման ինովացիոն տեխնոլոգիան Sony ընկերությունն արդեն արտոնագրել է: Էլեկտրոնային թղթի գլխավոր առավելությունը կայանում է էներգախնայողական հատկություն մեջ: 

Նախնական տվյալներով՝ Sony-ի նոր գադջեթը ներկայացվելու է 2015 թվականին: