Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Gresso Titanum T. iPhone 6-ի համար նախատեսված տիտանե պատյան
22/10/2014 13:07

Gresso Titanum T. iPhone 6-ի համար նախատեսված տիտանե պատյան

Gresso ընկերությունը Apple սարքերի հարուստ սիրահարներին առաջարկում է չափազանց թանկարժեք «խաղալիքներ», որոնցից մեկը iPhone 6-ի համար նախատեսված Gresso Titanum T1 տիտանե պատյանն է, որի արժեքը կազմում է ոչ ավել և ոչ պակաս քան 2000 ԱՄՆ դոլար: 

Պատյանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ամբողջությամբ պատրաստված է տիտանից, որն աքսեսուարին միաժամանակ թեթևություն և կոշտություն է հաղորդում: Ներսի հատվածում ներդրված մագնիսները սմարթֆոնն ամրացնում են պատյանին, իսկ կափարիչը պաշտպանում է սարքի դիսփլեյը: 

Gresso ընկերությունն օգտատերերին առաջարկում է նաև Titanum պատյանների T2 մոդելը, որը T1-ից տարբերվում է 18 կարատանի դեղին ոսկուց պատրաստված Gresso տարբերանշանով: Titanum T2-ի գինը կազմում է 3000 ԱՄՆ դոլար: