Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Air Umbrella. օդային անձրևանոց
15/10/2014 13:18

Air Umbrella. օդային անձրևանոց

Առաջին անձրևանոցները ստեղծվել են Չինաստանում մոտ 2400 տարի առաջ, և դարեր շարունակ դրանց դիզայնը ոչ մի էական փոփոխություն չի կրել: Այժմ կարծես թե հասունացել է այն պահը, որ այդքան անհրաժեշտ աքսեսուարը նույնպես որոշ փոփոխությունների ենթարկվի: 

Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է անձրևանոցի միանգամայն նոր մի նախատիպ, որի հեղինակները կրկին չինացիներ են: Անձրևանոցն անվանվել է Air Umbrella: Անձրևի կաթիլներից այն պաշտպանում է արտամղվող օդի հզոր հոսքի միջոցով, որը տարածվում է բոլոր ուղղություններով և գլխավերևում ստեղծում գմբեթանման՝ անձրևից պաշտպանված տարածություն:

Ներկայացվել է անձրևանոցի 3 մոդել, որոնց տարբերությունը կայանում է չափսի և մարտկոցի աշխատանքի տևողության մեջ: 

Վաճառքում օդային անձրևանոցը հասանելի կլինի այս տարվա դեկտեմբերին, իսկ մոտավոր գինը կկազմի 100 ԱՄՆ դոլար: