Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Բոստոնում փորձարկվում են նստարաններ, որոնց միջոցով կարելի է լիցքավորել սմարթֆոնը
14/07/2014 16:28

Բոստոնում փորձարկվում են նստարաններ, որոնց միջոցով կարելի է լիցքավորել սմարթֆոնը

Քաղաքային «խելացի» կահույքի արտադրությամբ զբաղվող Soofa ընկերությունը Բոստոն քաղաքում փորձարկում է նստարանների միանգամայն նոր տեսակ, որոնք սնուցվում են արևի էներգիայով: 

Այսպիսի 6 նստարան արդեն տեղադրված է Բոստոնի տարբեր հատվածներում: Մոտ ապագայում նախատեսվում է տեղադրել ևս չորսը: Ընկերությունն ունի ավելի քան 100 արևի էներգիայով զինված նստարան, որոնք պատրաստ են շահագործման:

Soofa ընկերության ներկայացուցիչները նշում են, որ բավականին դժվար է ֆինանսական միջոցներ ներգրավելը, քանի որ առաջարկվող պրոդուկտը նորույթ է համարվում շուկայում, սակայն պետք է նշել, որ արդեն բավականին մեծ թվով պատվերներ են ստացվել կրթական կազմակերպություններից և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մի շարք քաղաքներից:

Առաջին մարդկանցից մեկը, ով փորձարկել է Բոստոնում տեղադրված խելացի նստարանները, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է: