Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Վիրտուալ իրականության արկղ
27/06/2014 13:56

Վիրտուալ իրականության արկղ

Google I/O կոնֆերանսի շրջանակներում մի շարք նոր ծրագրերին զուգահեռ ներկայացվեց նաև բավականին հետաքրքիր լուծում ստացած մի սարք: Խոսքը վիրտուալ իրականության ևս մեկ սաղավարտի մասին է, սակայն այս անգամ յուրաքանչյուր ցանկացող մարդ կարող է պատրաստել այն: Բանն այնն է, որ սարքի կորպուսն ամբողջությամբ պատրաստված է ստվարաթղթից, իսկ որպես տեսանյութի աղբյուր օգտագործվում է Android 4.2+ օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն: Անհրաժեշտ է պարզապես Google Play-ից ներբեռնել «Cardboard» հավելվածը, ավելացնել հատուկ լինզաներ և վիրտուալ իրականության սաղավարտը պատրաստ է: 

Սույն նախագիծը բնականաբար չի կարող մրցակցության մեջ մտնել Oculus Rift-ի հետ, սակայն պետք է խոստովանել, որ գաղափարը բավականին հետաքրքիր է ու ինքնատիպ: 

Լրահոս