Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը ներկայացրել է սմարթֆոն, որի արժեքը չի գերազանցելու 100 ԱՄՆ դոլարը
27/06/2014 10:41

Google-ը ներկայացրել է սմարթֆոն, որի արժեքը չի գերազանցելու 100 ԱՄՆ դոլարը

Google-ի կողմից մշակված ոչ թանկարժեք սմարթֆոնը Հնդկաստանում վաճառքի կներկայացվի մինչ այս աշուն, այնուհետև տարածում կգտնի նաև այլ երկրներում: 

Ծրագրային հարթակի նման հեռախոսը նույնպես անվանվելու է Android One և արժենալու է ոչ ավել քան 100 ԱՄՆ դոլար: Սա ևս մի փորձ է Google-ի կողմից համացանցով ապահովելու այն մարդկանց, ովքեր զուրկ են դրանից օգտվելու հնարավորությունից: 

«Ամբողջ աշխարհում Android օպերացիոն համակարգից օգտվող ավելի քան մեկ միլիարդ մարդ կարելի է հաշվել, սակայն ցավալի է այն փաստը, որ, օրինակ, Հնդկաստանում բնակչության միայն 10%-ն է օգտվում սմարթֆոններից», – Google I/O ամենամյա կոնֆերանսին ասել է Սանդար Պիչային՝ Android բաժնի ղեկավարը: 

Հայտնի է, որ սմարթֆոնն ունենալու է 4.5 դյույմ անկյունագծով դիսփլեյ, FM ռադիո և աշխատելու է միաժամանակ երկու սիմ քարտերով: 

Android One նախագիծը ևս մի քայլ է դեպի համացանցի տարածումն ամբողջ աշխարհում: Հաջողության դեպքում այն կարող է հաճախորդների միանգամայն նոր բազա ձևավորել: