Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google Glass-ը վաճառքի է ներկայացվում նաև Միացյալ Թագավորությունում
25/06/2014 18:17

Google Glass-ը վաճառքի է ներկայացվում նաև Միացյալ Թագավորությունում

Google Glass «խելացի» ակնոցներն արդեն վաճառվում են նաև Միացյալ Թագավորությունում, սակայն սարքը ձեռք բերելու համար մի կլորիկ գումարի անհրաժեշտություն կառաջանա: Միացյալ Թագավորությունում ներկայացվող ակնոցները մի փոքր կտարբերվեն իրենց նոր ֆունկցիայով, որը թույլ կտա ճանաչել բրիտանական ակցենտը, ինչպես նաև հագեցած կլինեն մի շարք հավելվածներով:

Սարքն ի սկզբանե բավականին թանկ էր ԱՄՆ-ում, սակայն Միացյալ Թագավորության սահմաններում գինն է՛լ ավելի է բարձրացել: Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչությունը Google Glass ակնոցները կարող է ձեռք բերել 1500 ԱՄՆ դոլարով, իսկ Անգլիայում այն արժե ավելի քան 1700 ԱՄՆ դոլար, այդ իսկ պատճառով մարդիկ իրենց նախապատվությունն անկասկած կտան eBay առցանց խանութին, որտեղ գները նույնն են բոլորի համար: 

Միացյալ Թագավորությունն ԱՄՆ-ից հետո 2-րդ երկիրն է, որտեղ Google Glass-ն ազատ վաճառքի է ներկայացված: Այն մասին, թե «խելացի» ակնոցները ե՞րբ հասանելի կլինեն նաև մյուս երկրներում, դեռևս հայտնի չէ, սակայն հուսով ենք, որ Google I/O կոնֆերանսի ժամանակ կստանանք նաև այդ հարցի պատասխանը: