Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Samsung-ը ևս մեկ «խելացի» ժամացույց է ներկայացնելու
24/06/2014 16:00

Samsung-ը ևս մեկ «խելացի» ժամացույց է ներկայացնելու

Արդեն բոլորիս էլ հայտնի է, որ մոտ ժամանակներս կայանալիք Google I/O կոնֆերանսին մեծ ուշադրություն է հատկացվելու «խելացի» ժամացույցների համար նախատեսված Android Wear ծրագրային հարթակին: Հայտնի է նաև, որ Motorola և LG ընկերությունները մտադիր են ներկայացնել սույն հարթակով աշխատող ժամացույցների նոր տարբերակներ և սպասվող կոնֆերանսը սարքերի շնորհանդեսի համար կարող է դառնալ լավագույն առիթը: 

Լուրեր են պտտվում, որ միջոցառման շրջանակներում Samsung-ը նույնպես ներկայացնելու է արդեն թվով երրորդ «խելացի» ժամացույցը, որն ի տարբերություն նախորդ երկու՝ Gear Fit և Galaxy Gear մոդելների, աշխատելու է Android Wear ծրագրային հարթակով: Ընկերությունն այժմ փորձարկում է Exynos և Qualcomm չիպերը, սակայն դեռևս հայտնի չէ, թե երկու տարբերակներից որը կօգտագործվի ժամացույցում: 

Լրահոս