Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հաջորդ շաբաթ Google-ը կներկայացնի CarPlay-ի մրցակցին
19/06/2014 16:25

Հաջորդ շաբաթ Google-ը կներկայացնի CarPlay-ի մրցակցին

Հաջորդ շաբաթ կայանալիք I/O կոնֆերանսի շրջանակներում Google-ը պատրաստվում է ներկայացնել CarPlay հարթակի մրցակցին: Ավտոմեքենաների համար նախատեսված նոր ծրագիրն ունենալու է այն նույն ֆունկցիաները, որոնք առկա են Apple-ի CarPlay-ում: Տարբերությունն այն է, որ այս դեպքում մեքենայում ներկառուցված դիսփլեյի վրա արտացոլվող տեղեկատվությունը համակարգը ստանում է Android սարքերի միջոցով:

Auto Link անվանումը ստացած համակարգը համարվում է Open Automotive Alliance խմբի ստեղծած առաջին պրոդուկտը: Նշյալ խումբը կազմավորվել է այս տարվա սկզբին և ներառում է Google, Nvidia, Honda, GM, Audi և Hyundai ընկերությունները: