Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը ներկայացրել է 3D սեոնսորներով Project Tango պլանշետի նախատիպը
06/06/2014 11:46

Google-ը ներկայացրել է 3D սեոնսորներով Project Tango պլանշետի նախատիպը

Google ընկերությունը ներկայացրել է 1000 ԱՄՆ դոլար արրժողությամբ պլանշետի նախատիպը` զինված 3D սենսորներով և շարժումները վերահսկող տեսախցիկներով:

7 դյույմանի դիսփլեյով պլանշետն ունենալու է 4 Գբ օպերատիվ և 128 Գբ ներկառուցված հիշողություն, զինված է լինելու բազմաթիվ տեսախցիկներով, որոնցից մեկը նախատեսված է լինելու օգտատիրոջ շարժումներին հետևելու համար: Պլանշետն աշխատելու է NVIDA TEGRA K1 պրոցեսորով, իսկ որպես ծրագրային հիմք է ծառայելու Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը:

Project Tango նախագծի վրա աշխատող թիմը պատրաստվում է ներկայացնել պլանշետը ամսվա վերջին սպասվող Google I/O կոնֆերանսի շրջանակներում, իսկ ծրագրավորողներին 1024 ԱՄՆ դոլարով կառաջարկվեն սահմանափակ քանակությամբ նախատիպեր: