Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՏՏ ընկերությունները հնարարվորություն ունեն օգնելու Հայաստանի դպրոցներին
23/05/2014 17:32

ՏՏ ընկերությունները հնարարվորություն ունեն օգնելու Հայաստանի դպրոցներին

Ասյօր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հանդես եկավ ուղերձով դեպի ՏՏ ընկերություններիը:

Միջնակարգ դպրոցները, ժամանակակից պահանջներին բավարարող համակարգիչներ ունենալու համար, հաճախ կատարում են հարցումներ՝ օգտագործված համակարգիչներ ձեռք բերելու վերաբերյալ:

Քանի որ ՏՏ ընկերությունները շարունակաբար նորացնում են իրենց տեխնիկական հագեցվածությունը, արդյունքում ունենում են օգտագործումից հանված, սակայն սարքին և կարգին համակարգիչներ, որոնք կարող են կազմակերպությունների բարդ տեխնիկական խնդիրներին չբավարարել, սակայն դպրոցների համար լինել գերբավարար:

Ելնելով վերոգրյալից և դպրոցներում առաջացած համակարգչային պահանջարկը բավարարելու համար՝ առաջարկում ենք մեզ տրամադրել տեղեկատվություն Ձեր կազմակերպություններում առկա և դուրսգրման ենթակա համակարգիչների վերաբերյալ՝ մինչև ս/թ հունիսի 5-ը [email protected] էլ.փոստի հասցեին ուղարկելով դրանց քանակը, տեխնիկական բնութագրերը և ընդհանուր վիճակի նկարագրությունը:

Ընդհանուր իրավիճակի վերլուծությունից հետո կքննարկենք ընտրված համակարգիչները դպրոցներին փոխանցելու ֆինանսական և հարկային տեսակետից փոխշահավետ մեխանիզմները: