Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Beeline. թվայնացվում է Մաստարայի ֆիքսված կապը
20/05/2014 21:40

Beeline. թվայնացվում է Մաստարայի ֆիքսված կապը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, Արագածոտնի մարզի Մաստարա համայնքում 2014թ–ի մայիսի վերջին ընկերությունը կավարտի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները։

Համայնքում կիրականացվեն թվային կայանի տեղակայման, գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման, սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, ինչը թույլ կտա ապահովել Մաստարա համայնքի ավելի քան 2000  բնակչի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

Նշենք, որ 2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը։