Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Touch Screen Camera For Laptop-ը Ձեր սովորական մոնիտորը կդարձնի սենսորային
21/02/2014 17:42

Touch Screen Camera For Laptop-ը Ձեր սովորական մոնիտորը կդարձնի սենսորային

Եթե արդեն սովոր եք օգտագործել միայն սենսորային էկրաններով գադջեթներ և մեխանիկորեն անընդհատ փորձում եք ձեռքի հպումով ղեկավարել նույնիսկ նոութբուքի կամ համակարգչի սովորական մոնիտորը, ապա ժամանակն է, որպեսզի մտածեք Touch Screen Camera For Laptop սարքավորումը ձեռք բերելու մասին:

Այս հարմարանքը հնարավորություն կստեղծի  համակարգչի սովորական էկրանը վերածելու սենսորայինի: Բացի այդ, այն նաև կարող է ծառայել որպես վեբ-տեսախցիկ: Գադջեթը միանգամայն համատեղելի է Windows 8-ի հետ և վաճառվում է փոքրիկ սարքավորման հետ միասին, որը նախատեսված է մկնիկը փոխարինելու համար:

Touch Screen Camera For Laptop-ի գինը կազմում է 43 ԱՄՆ դոլար: