Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HP-ն մշակում է Chromebox-ի իր տարբերակը
19/02/2014 20:42

HP-ն մշակում է Chromebox-ի իր տարբերակը

HP ընկերությունն ակտիվ աշխատանքներ է տանում սեփական`Chrome OS հիմքով HP Chromebox-ի մշակման ուղղությամբ: Այսպիսի լուծումների նկատմամբ հետաքրքրությունը զարմանալի չէ, քանի որ արտադրող ընկերությունները փորձում են դիվերսիֆիկացնել իրենց արտադրանքն այնպես, որ կարողանան բավարարել Google-ի օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումները նախընտրող օգտատերերի պահանջարկը:HP Chromebox-ի տեխնիկական առանձնահատկությունների մասին ընկերությունը մանրամասներ դեռևս չի հրապարակում: Հայտնի է միայն, որ համակարգն աշխատելու է չորրորդ սերնդի Intel Core(Haswell) պրոցեսորով: Հիշատակվել է նաև Core i7 չիպի մասին:

HP Chromebox-ը լինելու է չափսերով փոքր և ներկայացվելու է գունային մի քանի տարբերակներով: Դուք հնարավորություն կունենաք տեղադրել այն աշխատանքային սեղանի վրա կամ էլ ամրացնել մոնիտորի հակառակ կողմին:

Համակարգի թողարկման ամսաթիվը, ինչպես նաև գինը դեռևս հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ այն վաճառքի է ներկայացվելու այս գարնանը:

Հարկ է նշել նաև, որ ընդամենը մի քանի օր առաջ ASUS ընկերությունը նույնպես ներկայացրել է Google-ի օպերացիոն համակարգով աշխատող Chromebox-ի իր սեփական ASUS Chromebox տարբերակը, որը վաճառքի է ներկայացվելու 179 ԱՄՆ դոլարով: