Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Sony ընկերությունը վաճառել է ավելի քան 5 միլիոն Playstation 4
18/02/2014 19:46

Sony ընկերությունը վաճառել է ավելի քան 5 միլիոն Playstation 4

Հայտնի է դարձել, որ փետրվարի 1-ի դրությամբ Sony ընկերությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում մոտ 5,3 միլիոն Playstation 4 խաղային կցորդ է վաճառել: Ընդ որում, վերջին երեք շաբաթների ընթացքում, Playstation 4-ն առաջին տեղն է զբաղեցրել իր վաճառքի ծավալներով`գերազանցելով նույնիսկ այդքան մեծ հռչակ վայելող Nintendo 3DS-ին: Տպավորիչ է նաև Microsoft-ի նկատմամբ ունեցած առավելությունը: Վերջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 170 000 PS4 և ընդամենը 80 000 Xbox One, ընդ որում Sony-ն առաջ է անցել մրցակցից նույնիսկ ԱՄՆ-ում, որը նախկինում միշտ համարվել է «Xbox One-ի տարածք»:

Հինգ միլիոնը գերազանցելու համար ընկերությանը պահանջվեց ընդամենը երկուսուկես ամիս, մինչդեռ փորձագետների կանխատեսումներով այդպիսի ծավալներով վաճառքներ ընկերությունը կկարողանար իրականացնել միայն գարնան սկզբին: Կան երկրներ, որտեղ նույնիսկ Playstation 4-ի դեֆիցիտ է գրանցվել, իսկ Ճապոնիայում այս խաղային կցորդի վաճառքը դեռ չի էլ մեկնարկել: Ծագող արևի Երկրում Sony Playstation 4-ի մեկնարկը նախատեսվում է փետրվարի 22-ին: