Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
LG G FLEX. Ներկայացվել է առաջին ինքնավերականգնվող ճկուն սմարթֆոնը
20/01/2014 18:45

LG G FLEX. Ներկայացվել է առաջին ինքնավերականգնվող ճկուն սմարթֆոնը

LG G FLEX-ը կորեական ընկերության վերջին հետաքրքիր նորարարություններից է: Այն ճկուն է և ունի ինքնավերականգնվող ծածկույթ:

Արտադրելով LG G FLEX-ը՝ ընկերությունը մասսայական վաճառք չի ակնկալում: Սա, կարելի է ասել, ինքնատիպ փորձարկում է:

G FLEX-ն ունի 1280 х 720 թույլատրությամբ 6 դյույմանոց էկրան, 2,1 Մպ դիմային տեսախցիկ: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով: Աշխատանքի հիմքում ընկած է  Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսորը:

G FLEX-ն առաջին ճկուն սմարթֆոնը չէ: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ թողարկվել էր SAMSUNG GALAXY ROUND-ը: Վերջինիս կորությունը հորիզոնական է, իսկ G FLEX-ինը՝ ուղղահայաց:

Իսկ ինչ վերաբերում է LG-ի ինքնավերականգնվող ծածկույթին, ապա այն առաջինն է իր տեսակի մեջ և դուրս է մրցակցությունից: Էլաստիկ ծածկույթի ռեգեներացվելու հատկության շնորհիվ առաջացած բոլոր մանր քերծվածքներն «անհետանում են»: