Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԱՏՁՄ-ի և ԱՊՐԻ Արմենիայի միջև
26/06/2024 13:55

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԱՏՁՄ-ի և ԱՊՐԻ Արմենիայի միջև

Մայիսի 25-ին, Երևանում, Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեց «Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ» հիմնադրամի (ԱՊՐԻ Արմենիա) հետ։ Հուշագիրը նշանավորում է երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքները 2024 թվականի նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024//DigiTec) կազմակերպման աշխատաքներին օժանադակումը, համատեղ իրականացումն ու ոլորտի քաղաքականության հետազոտության և երկխոսության գործում համատեղ ջանքերի ներդրումը։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը։ Հուշագրի շնորհիվ կմիավորվեն երկու կառույցների ջանքերը՝ ի նպաստ WCIT2024//DigiTec միջոցառման կազմակերպչական աշխատանքների, հեղինակավոր հյուրերի ներգրավման և այլ

ուղղություններով, ինչպես նաև քաղաքականության ձևավորման գործում լրացուցիչ փորձագիտական մտքի ու ներուժի ներգրավման։

«Շնորհակալ ենք ԱՊՐԻ Արմենիային այս համագործակցության համար։ Փոխըմբռնման հուշագիրը նշանակալի քայլ է WCIT2024/DigiTec-ի հաջողության գործում: Ներդնելով մեր հսկայական փորձը, վստահ եմ, որ կկազմակերպենք ուշագրավ իրադարձություն, որը կզարգացնի տեխնոլոգիան և կնպաստի ոլորտի ընդլայնմանը Հայաստանում»,-ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WCIT2024//DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրով։

«Մենք շատ ոգևորված ենք մեր ուժերը միավորելու Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և WCIT2024/DigiTec-ի հետ: Այս համագործակցությունը ընդգծում է մեր հավատարմությունը ընդհանուր նպատակին և մեր պատրաստակամությունը միասին աշխատելու՝ Հայաստանում առաջատար տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության հետազոտության և երկխոսության զարգացման համար: Մեծ հաճույք է ԱՏՁՄ-ի հետ աշխատելը և նպաստելը WCIT2024/DigiTec-ի հաջողությանը»,-ասաց Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը:

Չորս օր շարունակ WCIT2024//DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հարթակ դառնալով ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար։ Համաժողովը կհյուրընկալի նաև մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլն միջոցառումներ:

«Շուրջ 20 տարի է, ինչ ԱՏՁՄ-ը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի քաղաքականության մշակման գործում։ Այժմ եկել է համատեղ գործելու պահը. ԱՊՐԻ Արմենիայի հետ այս համագործակցությունը և մեր ջանքերը WCIT2024/DigiTec-ի համար կհամախմբեն մեր ուժերը և ռեսուրսները՝ խթանելու տեխնոլոգիաների և ոլորտի ռազմավարական քաղաքականության կարևոր առաջընթացը մեր երկրում»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն, Սարգիս Կարապետյանը WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում։

Համաժողովի օրակարգը մասնակիցների լայն աշխարհագրություն է ընդգրկում՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին։ Մասնակիցներին բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակմանը, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների: Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։ Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

ԱՊՐԻ Արմենիա-ն «Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտության ինստիտուտ» հիմնադրամը (ԱՊՐԻ Արմենիա) անկախ հետազոտական կենտրոն եւ քաղաքականության աքսելերատոր է, որի գործունեության կենտրոնում են տարածաշրջանային կայունությունը, Հայաստանի կայուն բարեկեցությունը եւ քաղաքացիական ներգրավվածությունը։ ԱՊՐԻ Արմենիայի ծրագրերն ու նախաձեռնությունները ուղղված են հանրային քաղաքականության նորարարության միջոցով կոնկրետ խնդիրների լուծմանը: Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների միջոցով ԱՊՐԻ Արմենիան նպաստում է նորարարական գաղափարների եւ բազմաշահառու նախաձեռնությունների իրագործմանը՝ հանուն մեր տարածաշրջանում դրական փոփոխությունների։

Լրահոս