Փետրվար, 2024
February 2024
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829  
Granatus Ventures-ը, CIVITTA-ն և PMI Science-ը մեկնարկում են «Գիտնականից՝ ձեռներեց» ծրագիրն ու առաջին բութքեմփը
11/09/2023 10:44

Granatus Ventures-ը, CIVITTA-ն և PMI Science-ը մեկնարկում են «Գիտնականից՝ ձեռներեց» ծրագիրն ու առաջին բութքեմփը

Եթե զբաղվում եք գիտահետազոտական աշխատանքներով կամ գիտական գաղափարների վրա հիմնված ձեռներեցությամբ, ցանկանում եք Ձեր հետազոտական աշխատանքները զարգացնել լիովին նոր ուղղությամբ և դիտարկել դրանց հնարավոր առևտրայնացումը, ուրեմն կարող եք մասնակցել «Գիտնականից՝ ձեռներեց»  ծրագրին։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, առաջին՝ ներածական “Discovery Bootcamp”, որի հաջողակ մասնակիցներն այնուհետ կկարողանան մասնակցել ավելի խորացված Impact Bootcamp”-ի փուլին։

Տրամադրելով հաջող բիզնես ստեղծելու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքներ, հմտություններ և ռեսուրսներ՝ բութքեմփի նպատակն է նպաստել ձեր գիտական գաղափարների հաջող առևտրայնացման աշխատանքներին։

Ինչ կարող եք ակնկալել՝ մասնակցելով բութքեմփին

Ծանոթություն Adaptive Innovation հայեցակարգի հիմնական գաղափարներին հենց հեղինակների` Չարլզ Կունիի և Հովարդ Կալիֆանոյի կողմից:

Ոլորտի առաջատարներից, հաջողակ ձեռնարկատերերից և գիտնականներից սովորելու և վերջիններիս փորձառությանը ծանոթանալու հնարավորություն:

Ինտերակտիվ սեմինարների միջոցով պրակտիկ փորձ ստանալու հնարավորություն:

Արժեքավոր ծանոթություններ ու շփումներ ունենալու հնարավորություն հեռանկարային գործընկեր հետազոտողների, համագործակիցների և ներդրողների հետ, ովքեր կարող են օգնել կյանքի կոչել ձեր նախագիծը:

Նախագծերի մրցույթի մասնակցելու հնարավորություն՝ ներկայացրեք ձեր նախագիծը մեր  մրցույթում՝ պոտենցիալ ներդրողների հետ ծանոթանալու և հաջորդ փուլ՝ ավելի խորացված “Impact Bootcamp” անցնելու հնարավորության համար:

Խոսնակների մասին՝

Պրոֆեսոր Չարլզ Լ․ Կունին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական տեխնոլոգիաների բաժնի քիմիական և կենսաքիմիական գիտությունների պրոֆեսոր է և Դեշպանդե տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնի հիմնադիր տնօրենը։ Պրոֆեսոր Կունին բազմաթիվ կենսատեխնոլոգիական և դեղագործական ձեռնարկությունների խորհրդի անդամ և խորհրդատու է։ 2004-2006թթ․ նաև ղեկավարել է ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչության դեղագործության խորհրդատվական կոմիտեն։ Պրոֆեսոր Կունիի հետազոտական հիմնական ուղղություններն են կենսաբանական տեխնոլոգիաները և դեղագործությունը։ Նա ավելի քան 250 գիտական հոդվածների և 25 պատենտների հեղինակ է, 5 գրքի համահեղինակ և խմբագիր, այդ թվում՝ բութքեմփի հիմքում ընկած «Adaptive Innovation: An Entrepreneur’s Guide To Technology Innovation» գիրքը։

Հովարդ Կալիֆանոն ղեկավարում է Սինգապուր-Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան դաշինքի նորարարությունների կենտրոնը (SMART – Singapore-MIT Alliance for Research and Technology)։ Նրա փորձառությունը ակադեմիական, մասնագիտական և ֆինանսական ոլորտներում է՝ նոր տեխնոլոգիաների առևտրայնացման ուղղությամբ։ Նա հիմնադրել և ղեկավարել է ասիական և ամերիկյան բազմազան ձեռնարկություններ։ Նաև եղել է Ջոնս Հոփկինսի համալսարանի սինգապուրյան մասնաճյուղի գործադիր տնօրենը և ղեկավարել է 80 հետազոտողներից և բժիշկներից բաղկացած թիմը։ 1995-1999 թվականներին զբաղեցրել է Ջոնս Հոփկինսի համալսարանի դեղագործության ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, որի շրջանակներում զբաղվել է բիզնեսի զարգացմամբ։

Հրավիրյալ բանախոսներ՝ գիտահեն հաջողակ ընկերությունների հիմնադիրներ ամբողջ աշխարհից:

Ծրագրի մասին՝

Ամսաթիվ՝ հոկտեմբերի 16-17, 2023, ժամը՝ 09։00

Վայր՝ ISTC հիմնադրամ

Լեզու՝ անգլերեն

Գրանցվե՛ք այստեղ մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ։

Մասնակցե՛ք բութքեմփին և արագացրե՛ք գիտական հետազոտությունից մինչ հաջողակ բիզնես ընկած ճանապարհը, ինչպես նաև նպաստեք նորարարության տարածմանը Հայաստանում։