Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկի. Չարագործները կտրուկ ակտիվացրել են ֆիշինգը Google-ի օգտահաշիվների որսի համար
21/02/2023 12:26

Կասպերսկի. Չարագործները կտրուկ ակտիվացրել են ֆիշինգը Google-ի օգտահաշիվների որսի համար

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ 2023-ի հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրեթե եռապատկվել է ամբողջ աշխարհում օգտատերերի՝ Google-ի ծառայությունները նմանակող ֆիշինգային ռեսուրսներ անցնելու փորձերի թիվը։ Փետրվարի սկզբին միտումը պահպանվել է։ Ֆիշինգային էջերը հաճախ ստեղծվում են հաշվառման տվյալները կորզելու համար, որոնք կարող են չարագործների համար հասանելիություն բացել մարդու՝ Google-ի էկոհամակարգի միանգամից բազմաթիվ հաշիվների, օրինակ՝ YouTube-ի:

Ընկերությունը պարզաբանում է, որ, ընդհանուր առմամբ, գողացած հաշիվները խարդախները կարող են հայտնի վիդեոհոսթինգում օգտագործել որպես իրենց նպատակների իրականացման հարթակ։ Խարդախության սխեմայի օրինակը, որի հետ բախվել են օգտատերերը, հետևյալն է. գրոհողները հասանելիություն են ստանում հանրաճանաչ բլոգերի հաշվին, փոխում են նրա պրոֆիլի ֆոնն ու ավատարը, այնուհետև սկսում են հեռարձակել իրենց տեսանյութը։ Նման գրառումներից մեկը, որին «Կասպերսկի» ընկերության փորձագետները ուշադրություն են դարձրել, նվիրված էր կրիպտոարժույթի թեմային և արվել է իբր Իլոն Մասկի անունից: Չարագործները փորձել են համոզել դիտողներին անցնել QR կոդով, որը ցուցադրվում է էկրանին։ Մասնավորապես, նման հղումներից մեկով քողարկվել է սկամ-ռեսուրս, որում իբր տեղի էր ունենում կրիպտոարժույթի խաղարկություն։ Նման հարթակներում օգտատերերը ռիսկ են անում կորցնել գումար և անձնական տվյալներ։

«Օգտատերերն ավելի ու ավելի հաճախ են բախվում մեսենջերների և սոցիալական ցանցերի հաշիվների վրա գրոհների։ Չարագործները նաև օգտագործում են արդեն տպավորիչ թվով հետևորդներ ունեցող բլոգերների ալիքներ՝ միանգամից մեծ թվով պոտենցիալ զոհերի հասնելու համար: Մենք կոչ ենք անում ուշադիր լինել հաշիվների և տվյալների անվտանգության նկատմամբ. օգտագործել բարդ գաղտնաբառեր, կարգավորել երկփուլ նույնականացում, ինչպես նաև տեղադրել պաշտպանական լուծումներ, որոնք կօգնեն խուսափել ֆիշինգային կայքերից և վնասաբեր ԾԱ-ով վարակումից»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության սպամի վերլուծության փորձագետ Ռոման Դեդենոկը։