
Ծրագրավորումը հասանելի է բոլորին. Հայաստանում կայացավ «Ծրագրավորման ժամ (Hour of Code)» միջոցառումների շարքը
Դեկտեմբերի 5-ից 11-ը, «Ծրագրավորման ժամ/Hour of Code» համաշխարհային նախաձեռնության շրջանակում, Հայաստանի մի շարք բնակավայրերի շուրջ 900 դպրոցականներ հնարավորություն ունեցան մեկ ժամվա ընթացքում բացահայտել ծրագրավորման հետաքրքրական աշխարհը և մշակել պարզագույն ծրագրեր։
«Ծրագրավորման ժամ» միջոցառման հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել ՏՀՏ ոլորտի նկատմամբ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ևս միացել է համաշխարհային այս նախաձեռնությանը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո` Ծրագրի մասնակից երիտասարդների ակտիվ ներգրավմամբ, ովքեր դպրոցահասակ երեխաներին ներկայացրեցին ծրագրավորման լեզուները, ցուցադրեցին ուսուցողական նյութեր և աջակցեցին ստացված գիտելիքի կիրառմամբ մշակել պարզ ծրագրեր։
«Ծրագրավորումը սովորեցնում է տրամաբանել, վերլուծել և լուծել տարբեր խնդիրներ: «Ծրագրավորման ժամ» միջոցառման միջոցով մենք փորձում ենք զարգացնել երիտասարդների տրամաբանական մտածողությունը և արթնացնել հետաքրքրություն դեպի ծրագրավորում։ Ներգրավելով ծրագրի շրջանավարտներին որպես մենթորներ և սերտորեն համագործակցելով հանրակրթական դպրոցների հետ՝ հուսով ենք, որ հետագա տարիներին այս նախաձեռնությունը կանցկացվի յուրաքանչյուր դպրոցում և կրթական հաստատությունում»,- նշում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։
Հայաստանում «Ծրագրավորման ժամ»-ն անցկացվեց Շիրակի մարզում՝ Գյումրու, Ազատանի, Արթիկի, Փանիկի, Մայիսյանի, Ոսկեհասկի, Ղարիբջանյանի, Մարմաշենի, Կապսի, Հացիկի, Հովունու դպրոցների աշակերտների և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի սաների, Լոռու մարզում՝ Վանաձորի, Դարպասի, Մարգահովիտի, Ստեփանավանի, Գյուլագարակի դպրոցների աշակերտների և Երևանում` Երևանի և հարակից մարզերի աշակերտների համար։ Նախաձեռնության կյանքի կոչմանը աջակցեցին Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը։
«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում 10,000 երիտասարդների կտրամադրվի իրենց աշխատանքային հմտություններն աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու և ավելի լավ աշխատանք գտնելու հնարավորություն՝ աշխատաշուկայում վերջիններիս առավել մրցունակ դարձնելու միջոցով։ Ծրագիրը սերտորեն համագործակցում է կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական, վերապատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ առկա կարիքները բացահայտելու, վերապատրաստման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Ծրագրի շահառուների համար որպես գործատուներ ներգրավելու նպատակով:
-
17:36 17/12/21Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով
-
19:49 24/11/21Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO)
-
12:10 30/10/21«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները
-
22:07 22/10/21Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար
-
16:04 27/08/21Picsart-ը ներգրավեց 130 մլն դոլար, հայկական «ստարտափն» այժմ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավել
-
18:58 26/04/21Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2021թ. հունվար-մարտ