Team Telecom
Team Telecom
Team Telecom
Team Telecom
Team Telecom
Հունվար, 2023
February 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
SAP Startup Factory-ի առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում  16 թիմ մասնակցել է աքսելերացիոն ծրագրին 
08/12/2022 15:10

SAP Startup Factory-ի առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում  16 թիմ մասնակցել է աքսելերացիոն ծրագրին 

SAP Startup Factory ծրագրի առաջին և երկրորդ շրջափուլերի շրջանակներում 16 B2B թիմ մասնակցեց 16-շաբաթյա աքսելերացիոն ակտիվություններին։ Ծրագրի ավարտին  թիմերը նաև հնարավորություն ստացան ընդգրկվել SAP Store-ում՝ ստանալով հասանելիություն SAP հաճախորդների բազային։

SAP Startup Factory ընտրական փուլերում ժյուրի կազմի անդամներն էին Ռոման Գումենյուկը (Co-Innovation Architect at Global SAP Co-Innovation Lab Network), Անդրեյ Յակիմովը (Chief Technology Officer at SAP CIS), Ինբար Յակոբին (Program Manager at SAP.iO Foundry Tel Aviv), Կարեն Վարդանյանը (Fund Manager at Sprint Crowdfunders’ Fund, Partner at Formula VC), Գրիգոր Հովհաննիսյանը (Director at BANA – Business Angel Network of Armenia, Partner at Formula VC), Նիկիտա Ռաժեվը (Senior Business Development Manager at SAP) և Սթիվեն Թոնգը (Head at SAP.iO Foundry Singapore)։

Մասնակիցներին աջակցություն է տրամադրվել շուկայում աճ ապահովելու, SAP ինտեգրացիաներ իրականացնելու և SAP Learning Hub-ից գիտելիքներ ստանալու համար։

Այս պահի թիմերից 5-ը շարունակում են SAP ինտեգրացիաները, ևս 4-ը ինտեգրացիայի փուլին հասնելու ակտիվ գործընթացի մեջ են։

Շուտով կազդարարվի SAP Startup Factory-ի երրորդ շրջափուլի հայտադիմումների փուլը, և B2B թիմերը կրկին հնարավորություն կստանան մասնակցել աքսելերացիոն ծրագրին։

SAP Startup Factory աքսելերացիոն ծրագիրը համախմբել է միջազգային և տեղացի լավագույն մենթորներին, SAP մասնագետներին և ստարտափ էկոհամակարգի փորձառու էքսպերտներին։Մշակված լինելով անհատական սկզբունքով՝ ծրագիրը հնարավորություններ կստեղծի յուրաքանչյուր մասնակից ստարտափի հետագա զարգացման համար և կնպաստի հայկական ընկերությունների առաջխաղացմանը միջազգային շուկայում։

Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է  Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի  Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը համաֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և ԵՄ կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մաս է կազմում Եվրամիության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության»:

BANA-ն (BANA – Business Angel Network of Armenia) առաջին և ամենաակտիվ բիզնես հրեշտակների ցանցն է Հայաստանում: Վերջինիս առաքելությունն  է միավորել աշխարհի  առաջատար հրեշտակ ներդրողներին և լավագույն հայ ձեռնեցներին: BANA-ն իրականացնում է ստարտափ էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսիք են օրինակ բիզնես ինկուբատորների ստեղծումը և հաջող իրականացումը, համաժողովների, ուսումնական միջոցառումների      կազմակերպումը և ստարտափերի համար նախատեսված այլ տարբեր միջոցառումները:

SAP-ն աշխարհում առաջատարն է՝ ձեռնարկատիրական հավելվածների մշակման բնագավառում: SAP լուծումներից ու ծառայություններից օգտվում է մոտ 440.000 հաճախորդ՝ աշխարհի 180 երկրներից: 1992 թ. Մոսկվայում բացվեց SAP SE գրասենյակը: Ներկայումս SAP-ն ԱՊՀ երկրներում ունի մոտ 1.300 աշխատակից: 2012թ. Մոսկվայում SAP LAB կողմից հիմնադրվեց գիտահետազոտական կենտրոն, որը մասնաճյուղ ունի նաև Սանկտ-Պետերբուրգում: Ավելի քան 29 տարիների ընթացքում, SAP-ն աջակցել է ռուսական ընկերություններին՝ վերափոխել և օպտիմալացնել իրենց բիզնեսը՝ հիմնվելով նորարարական լուծումների վրա: SAP-ը  համակարգչային ծրագրեր մշակող միակ  միջազգային ընկերություններից է, որն ունի իր սեփական տվյալների կենտրոնը Մոսկվայում: 2018թ. Մոսկվայում բացվեց SAP թվային առաջնորդության կենտրոնը: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների հզորացման և փորձագիտական էկոհամակարգերի զարգացման ոլորտում: Ավելի քան 130 համալսարաններ Ռուսաստանում և ԱՊՀ  երկրներում անվճար օգտվում են  SAP համակարգչային ծրագրերից՝ ուսումնական նպատակներով: 2016 թ-ից վեր բացվել են տասնյոթ SAP Next-Gen Lab-եր՝ ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար նախատեսված նորարարական կենտրոններ: