Նոյեմբերի 11-ին կայացավ SAP Startup Factory by BANA-ի 2-րդ շրջափուլի ստարտափների Դեմո Օրը։ 6 թիմեր ներկայացրեցրին իրենց պրոդուկտները և հետագա քայլերը։ Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD)-ից, SAP-ից, BANA Angels-ի անդամները, ինչպես նաև տեխնոլոգիական էկոհամակարգի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Ողջույնի խոսքով ելույթ ունեցան «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, SAP-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերի Սարգսյանը և BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։
«Մենք ուրախ ենք կիսել այս օրը բոլորի հետ, քանի որ այն ցույց է տալիս մեր թիմի ևս մեկ հաջողություն։ Այս ծրագիրը շատ կարևոր է թե՛ Հայաստանի և թե՛ տարածաշրջանի համար։ 2-րդ շրջափուլում արդեն ունեինք ռեզիդենտ ստարտափներ տարածաշրջանից, որոնք առցանց մասնակցեցին ծրագրին և այժմ շարունակում են ինտեգրացիան SAP-ի հետ։ 3-րդ շրջափուլի դիմումները շուտով բաց կլինեն, և մենք կրկին թիրախավորում ենք Հայաստանի, ԱՊՀ-ի և արևելյան Եվրոպայի ստարտափներին»,- նշեց Գրիգոր Հովհաննիսյանը։
Հայգաաստանում SAP ստարտափ ֆաբրիկայի հիմնադրման վերջնական նպատակն է ուղղորդել հնարավորինս մեծ թվով ընտրված ստարտափերի՝ SAP գնումների մոդուլում, որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորությունը: Ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանային կենտրոն։
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը համաֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և ԵՄ կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մաս է կազմում Եվրամիության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության»: «ԵՄ –ն բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել համընդհանուր, համաչափ, ներառական զարգացում՝ նորարական տուրիզմի ոլորտում և տնտեսության այլ ճյուղերում:
BANA Angels-ն առաջին և ամենաակտիվ բիզնես հրեշտակների ցանցն է Հայաստանում: Վերջինիս առաքելությունն է միավորել աշխարհի առաջատար հրեշտակ ներդրողներին և լավագույն հայ ձեռնեցների հետ : BANA-ն իրականացնում է ստարտափ էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսին են օրինակ բիզնես ինկուբատորների ստեղծումը և հաջող իրականցումը, համաժողովների, ուսումնական միջոցառումների կազմակերպումը և ստարտափերի համար նախատեսված այլ տարբեր միջոցառումները:
SAP-ն աշխարհում առաջատարն է՝ ձեռնարկատիրական հավելվածների մշակման բնագավառում: SAP լուծումներից ու ծառայություններից օգտվում է մոտ 440.000 հաճախորդ՝ աշխարհի 180 երկրներից: 1992 թ. Մոսկվայում բացվեց SAP SE գրասենյակը: Ներկայումս SAP-ն ԱՊՀ երկրներում ունի մոտ 1.300 աշխատակից: 2012թ. Մոսկվայում SAP LAB կողմից հիմնադրվեց գիտահետազոտական կենտրոն, որը մասնաճյուղ ունի նաև Սանկտ-Պետերբուրգում: Ավելի քան 29 տարիների ընթացքում, SAP-ն աջակցել է ռուսական ընկերություններին՝ վերափոխել և օպտիմալացնել իրենց բիզնեսը՝ հիմնվելով նորարարական լուծումների վրա: SAP-ը համակարգչային ծրագրեր մշակող միակ միջազգային ընկերություններից է, որն ունի իր սեփական տվյալների կենտրոնը Մոսկվայում: 2018թ. Մոսկվայում բացվեց SAP թվային առաջնորդության կենտրոնը: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների հզորացման և փորձագիտական էկոհամակարգերի զարգացման ոլորտում: Ավելի քան 130 համալսարաններ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում անվճար օգտվում են SAP համակարգչային ծրագրերից՝ ուսումնական նպատակներով: 2016 թ-ից վեր բացվել են տասնյոթ SAP Next-Gen Lab-եր՝ ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար նախատեսված նորարարական կենտրոններ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեցին…
AITC/EIF կենտրոնը հրավիրում է Python հիմունքներ դասընթացով հետաքրքրվող անձանց փետրվարի 20-ին ժամը 16։00-ին կայանալիք տեղեկատական օրվան։ Python-ը ամենահայտնի և պահանջարկ…
«Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալներով՝ թոփ-մենեջերների կեսից ավելին (62%) ընդունում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության բաժնի հետ թյուրըմբռնումը…
Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով Հայաստանի…
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել…
Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ միության տարեսկզբի ասուլիսը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի և գործադիր տնօրեն Հայկ…