
Ինչ կտա Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանին, ինչ փոփոխություններ են անհրաժեշտ
Starlink արբանյակային ինտերնետ մատակարարի քարտեզի համաձայն Հայաստանում Starlink ինտերնետ կապը հասանելի կլինի 2023 թվականին։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ կտա այն Հայաստանին, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանի համար կարող է հանդիսանալ լրացուցիչ, իսկ որոշ դեպքերում՝ նաև այլընտրանքային ինտերնետ կապի տեսակ։ Starlink արբանյակային ինտերնետ կապը թույլ կտա մարդկանց օգտվել ինտերնետից հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային և շարժական ինտերնետ կապի ծառայությունները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արբանյակային ինտերնետի տրամադրումը կատարվում է ռադիոհաճախականությունների միջոցով, անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում և մի շարք իրավական ակտերում՝ արբանյակային ինտերնետից օգտվողներին ապահովելով այդ հաճախականությունների առանց թույլտվության շահագործման պայմաններ»,-հայտնել են նախարարությունից:
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։
Ամերիկացի միլիարդատեր, Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ Starlink-ը ինտերնետ ծառայությունների համար ստացել է ավելի քան 500.000 նախնական պատվեր: 2020 թվականի հոկտեմբերին ընկերությունը սկսել էր Starlink-ի beta թեստավորումը, որին, մասնակցում էին 11 երկրի օգտատերեր։ Ծառայության ամսական վճարը կկազմի 99 դոլար:
-
15:56 02/06/23Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
-
20:05 31/05/23Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
-
12:01 30/05/23Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է
-
08:54 27/05/23Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ արագության NGN ցանցն արդեն հասանելի է 150 հազար տնային տնտեսության
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ