Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները
13/06/2018 11:43

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «X» և «Y» սակագնային պլանները

Սմարթֆոնների ու բջջային հավելվածների օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը: Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային և SMS ծառայություններից օգտվելու համար, ապա այժմ գերակշռում են ձայնային և ինտերնետային ծառայությունները: Բջջային ինտերնետի պահանջարկն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Եվ դրա պատճառն այն է, որ սմարթֆոնի միջոցով ինտերնետում հասանելի է դառնում գրեթե ամեն ինչ:

Այս ամենը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է ներկայացրել նոր՝ «X» և «Y» սակագնային պլանները, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդին օգտվել թոփ 5 մեսինջերներից ՝ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram», այնքան, որքան նրանք կցանկանան, ինչպես նաև օգտվել ձայնային, ինտերնետային և SMS ծառայություններից՝ նախատեսված փաթեթի ներսում:

«Այսօր արդեն դժվար է պատկերացնել սովորական առօրյան առանց այս մեսինջերների, ակնթարթային հաղորդագրությունների, վիդեո-զանգերի, «group chat»-երի: Դրանք մարդկային շփումը դարձնում են ավելի արագ ու հեշտ: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացրած վերլուծության՝ Հայաստանում նույնպես այս շուկան առավել զանգվածային և մրցունակներից մեկն է, քանի որ սմարթֆոններից օգտվողների ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մեծամասնությունն օգտագործում է 2 և ավելի մեսինջեր: Վստահ ենք, որ այս փաթեթներն է՛լ ավելի են հեշտացնելու մեր բաժանորդների շփումը:»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ «X» *208*5000#

– VIBER, WHATSAPP, MESSENGER, ZANGI, TELEGRAM *

– 10 ԳԲ ԻՆՏԵՐՆԵՏ

– ԶԱՆԳԵՐ 300 ՐՈՊԵ **

– ԶԱՆԳԵՐ ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ ***

– 500 SMS *****

ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԳԻՆ 5000 Դ

ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ «Y» *208*2800#

– VIBER, WHATSAPP, MESSENGER, ZANGI, TELEGRAM *

– 5 ԳԲ ԻՆՏԵՐՆԵՏ

– ԶԱՆԳԵՐ 100 ՐՈՊԵ **

– ԶԱՆԳԵՐ ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ ****

– 300 SMS *****

ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԳԻՆ 2800 Դ

««X» և «Y» սակագնային պլանների անվանումը կապել ենք սերունդների հետ: Մինչև նոր սակագնային պլանները մեր բաժանորդներին ներկայացնելը, մենք կատարել ենք մանրամասն վերլուծություններ սերունդների հետաքրքրությունների մասին և դրանց արդյունքներով կիսվել ենք մեր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ՝ «Y» սակագնային պլանը նաև նվիրված է Երևանի 2800-ամյակին»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«X» կամ «Y» փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում համապատասխանաբար՝ 10 ԳԲ կամ 5 ԳԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:

Իսկ փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ավարտին հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում՝ «X» կամ «Y» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթները կհամարվեն ակտիվացված միայն ծանուցող SMS ստանալուց հետո:

* սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:

** ցանցի ներսում, ՀՀ բջջային ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա

*** 10 000 ներցանցային րոպե՝ 300 րոպե փաթեթը սպառելուց հետո

**** 10 000 ներցանցային րոպե՝ 100 րոպե փաթեթը սպառելուց հետո

***** դեպի ՀՀ բջջային ցանցեր

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com