Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար
02/12/2017 10:09

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար:

iPhone-ի նոր դարաշրջանի այս ներամուծությունը մյուս սերունդներից աչքի է ընկնում իր նոր «Face ID» տեխնոլոգիայով: Միայն մեկ հայացքով հնարավոր է ապաբլոկավորել բջջային սարքը: Անլար լիցքավորման հնարավորությունը iPhone X-ի մեկ այլ նորարարական լուծումն է:

«iPhone-ի երկրպագուների համար՝ տարվա ամենասպասված սմարթֆոնը պաշտոնապես վաճառքի էր հանվել մոտ մեկ ամիս առաջ և այն արդեն հնարավոր է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Մենք աշխատում ենք ամենավերջին նորամուծությունները մեր բաժանորդներին մշտապես հասանելի դարձնելու ուղղությամբ», – ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

iPhone X-ն ունի երբևէ ստեղծված ամենաամուր ապակիով պանելներ, չժանգոտող հատուկ պողպատից շրջանակ և պաշտպանվածություն՝ փոշուց և ջրից: iPhone X-ի միջոցով հնարավոր է անել բարձր որակի լուսանկարներ և սելֆիներ՝ անգամ թույլ լուսավորության պայմաններում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար այցելեք Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/MTSArmenia/

Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել iPhone X-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի նշված սպասարկման կենտրոններից՝ Ամիրյան 3, Իսահակյան 33, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 («Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում), Հյուսիսային պողոտա 6/14, Նոր Նորք, Գայի պողոտա 10/6։