Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Huawei-ը ցանկանում է սեփական օպերացիոն համակարգը ստեղծել
23/06/2016 23:20

Huawei-ը ցանկանում է սեփական օպերացիոն համակարգը ստեղծել

Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն չինական Huawei-ը ցանկանում է սեփական մոբայլ օպերացիոն համակարգ ստեղծել։ Հիշեցնենք, որ սմարթֆոնների արտադրության ծավալներով Huawei-ն աշխարհում երրորդն է։

Նշվում է, որ Huawei-ի կողմից սեփական օպերացիոն համակարգ ստեղծելու պլանները կապված են Google-ի կողմից Android նկատմամբ վերահսկողության խստացման հետ։

Օպերացիոն համակարգի ստեղծման նպատակով Huawei-ում արդեն աշխատում են Nokia-յի նախկին աշխատակիցներ, ինչը կարելի է ասել խորհրդանշական է, քանի որ Nokia-յի անկման հիմնական պատճառն այն էր, որ ժամանակին ֆինլանդացիները փորձեցին սեփական օպերացիոն համակարգով մրցակցության մեջ մտնել Android-ի հետ և ձախողվեցին։։

Հիշեցնենք նաև, որ մինչ այս բազմաթիվ ընկերություններ փորձել են ստեղծել Android-ի մրցակից օպերացիոն համակարգ և բոլորն էլ ձախողվել են,, օրինակի համար նշենք Blackberry-ն, Firefox-ը և Samsung-ը։

Լրահոս