Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վիվասել-ՄՏՍ-ում գրանցեք .am դոմեններ՝ ավելի մատչելի գնով
02/05/2016 19:48

Վիվասել-ՄՏՍ-ում գրանցեք .am դոմեններ՝ ավելի մատչելի գնով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է .am տիրույթում տրամադրել հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն: Այժմ, հատուկ ակցիայի շրջանակում, մինչև 2016թ. մայիսի 10-ը դոմենային անուններ կարելի է գրանցել տարեկան 8000 դրամով՝ նախկին 12000-ի փոխարեն, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ տարեկան 12000 դրամ՝ նախկին 20000-ի փոխարեն:

Դոմենային անուններ կարելի է գրանցել այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Ի դեպ, սկսած 2000 դրամ ամսավճարից, կարելի է օգտվել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ հոսթինգի ծառայությունից, որի միջոցով հնարավոր է վիրտուալ սերվերի վրա տեղակայել վեբ կայք և այն հասանելի դարձնել համացանցում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Վիվասել-ՄՏՍ նորություններին մշտապես ծանոթ լինելու համար գրանցվեք ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage