Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Զարգացման Հայկական Բանկը գործարկել է ADB- Mobile բջջային հավելվածը
04/11/2015 20:43

Զարգացման Հայկական Բանկը գործարկել է ADB- Mobile բջջային հավելվածը

Զարգացման Հայկական Բանկը տեղեկացնում է, որ գործարկել է ADB-Mobile բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից սմարթֆոնների և պլանշետների միջոցով միշտ կապի մեջ լինել բանկի հետ:

Զարգացման Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ գործողությունները․

– Դիտել Ձեր բանկային և քարտային հաշիվների մնացորդները և իրականացրած գործարքների պատմությունը,
– Դիտել Ձեր վարկերը, վարկերի մարումների գրաֆիկը և կատարած գործարքների պատմությունը,
– Դիտել Ձեր ավանդային հաշիվների ընթացիկ կարգավիճակները և կատարված գործարքների պատմությունը,
– Դիտել Ձեր վարկային քարտին հասանելի վարկի գումարը,
– Դիտել արտարժույթի փոխարժեքները,
– Կատարել արտարժութային փոխարկումներ,
– Փնտրել Ձեր գտնվելու վայրին մոտ բանկի մասնաճյուղը և/կամ բանկոմատը,
– Կատարել դրամական փոխանցումներ Ձեր հաշիվների միջև (այդ թվում արտարժութային փոխարկումներ),
– Կատարել վճարումներ և դրամական փոխանցումներ Ձեր հաշիվներից,
– Կատարել կոմունալ և այլ վճարումներ,
– Ուղարկել բանկին հաղորդագրություններ և կատարել այլ գործարքներ:

Այս հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բանկում ունենալ հաշվեհամար և օնլայն ծառայություններից օգտվելու գրանցում:

Զարգացման Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածը կարելի է ներբեռնել App Store և Google Play առցանց հարթակներից: